ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը նախատեսվում Է անցկացնել հոկտեմբերին Սոչիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը պլանավորվում Է հոկտեմբերին անցկացնել Սոչիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: «ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը նախատեսվում Է հոկտեմբերի 11-ին անցկացնել Սոչիում»,-ասել Է Լեբեդեւը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԱՊՀ-ի երկրների նախագահների վարչակազմերի ցանկությունները, պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կներկայացվեն երկրների համար ամենակարեւոր հարցերը:
Լեբեդեւը նաեւ տեղեկացրել Է, որ Սոչիում մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, կկայանա ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
Նա նշել Է, որ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը մայիսի 26-ին կայացել Է Կազանում, «արդյունավետ Էր, կառուցողական, դրական արդյունքով»: Լեբեդեւն ընդգծել Է, որ ԱՊՀ-ն «կշարունակի տնտեսական եւ հումանիտար համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքը»: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել Է Լեբեդեւը, արդի իրողություններին Համագործակցության ադապտացման գործընթացը բավականին արդյունավետ Է շարունակվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: