Ադրբեջանի պատմության մեջ քաղաքական ամենանշանավոր դեմքերը եղել են իրանական ժողովուրդների ներկայացուցիչներ
ԲԼՈԳԱրտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչքան էլ զարմանալի թվա, Ադրբեջանի՝ հեռուներ չգնացող պատմության մեջ քաղաքական ամենանշանավոր դեմքերը, որոնք ջանք չեն խնայել այդ պետության ստեղծման և ադրբեջանականության գաղափարախոսության տարածման գործում, եղել են իրանական ժողովուրդների ներկայացուցիչներ։ Իրանական ծագում ունեն ԱՀ 1-ին հանրապետության հիմնադիրը և 3-րդ հանրապետության բոլոր 4 նախագահները։
Այսպես՝
Մամեդ Էմին Ռասուլզադեն՝ Ադրբեջանական ժողովրդավարական Հանրապետության (1918-1920) հիմնադիրը և Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահը (1918թ․), կովկասյան պարսիկ էր՝ թաթ։
Կովկասյան պարսիկ է նաև Ադրբեջանական Հանրապետության (հետխորհրդային շրջան) առաջին նախագահը՝ Այազ Մութալիբովը։
Հատկապես վերջերս շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քուրդ է եղել նաև ԱՀ երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։
Լինելով քուրդ՝ շարքից անմասն չի մնում նաև Հեյդար Ալիևը, և այդ մասին գրվել է բազմիցս։
Նշված բոլոր անձինք՝ բացառությամբ գուցե Մութալիբովի, հակաիրանականության ջահակիրներների ցանկում են։
Չգիտեմ այս դեպքում համեմատությունն ինչքանով է ճիշտ, բայց իրավիճակը որոշակիորեն նման է թվում Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքին։