Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գազի դարաշրջանը»` տարածաշրջանային ինտրիգների ֆոնին

БЛОГ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանում ավարտվում է, այսպես կոչված, Մեծ նավթի դարաշրջանը: Հավանաբար կարելի է պնդել, որ ավարտվում է նաև British Petroleum ընկերության և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան «ոսկյա դարը»: Հասկանալի է, որ այս գործընթացը տևական է, և BP ընկերության դիրքերը դեռ բավական ամուր են: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանին (և տարածաշրջանին) սպասվում են գազի դարաշրջանը, գազակոնդենսատի նոր դաշտերի վրա իշխելու հարցը, Կասպիցի սահմանազատման տակավին չլուծված և պոտենցիալ հսկայական լարվածություն պարունակող խնդիրը, ֆրանսիական (և իսրայելական) ընկերությունների և կապիտալի եռանդուն «հարձակումը», տրանսպորտային ենթակառուցվածքների տարածաշրջանային զարգացման խնդիրները: Եվ ամենակարևորը` տարածաշրջանում ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական «ինտեգրացիոն գործընթացների» երկու մեծ սցենարների առկայությունը` եվրոպական և եվրասիական:

Այստեղ ամենակարևորն (ու մտահոգիչն) այն է, որ ինչպես 1994-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրության ստորագրումը սերտորեն միահյուսված էր Ադրբեջանում «Մեծ նավթի դարաշրջանի» կերտման, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների շրջափակման գործընթացների հետ՝ համահունչ «Ալիևի դոկտրինի» աշխարհաքաղաքական «ինտեգրացիոն սցենարին», այնպես էլ այսօր տակավին անհայտ ու դժվար նշմարելի միտումներ կարող են ընկած լինել մոտ ապագայի «գազի դարաշրջանի», Հարավային Կասպիցի սահմանազատման և նոր «տարածաշրջանային ինտեգրացիոն սցենարների» թիկունքում:

Կարող ենք փաստել, որ ՌԴ-ում և Վրաստանում վերջին ժամանակահատվածում ընթացող քաղաքական և իշխանական գործընթացները հստակ լավատեսության հիմք չեն տալիս: Բայց նաև վստահ ենք, որ առկա են լուրջ վտանգներ: Դրանցից ամենատեսանելին ու անմիջականն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունն է տարածաշրջանում՝ պայմանավորված նավթային դարաշրջանի ավարտով, 2009թ. սահմանադրական փոփոխություններով և 2018թ. նախագահական ընտրություններով, 2006-ից մեկնարկած սեփական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումով, դրանում Իսրայելի (և ՌԴ) էական դերակատարմամբ, ռազմականացման պետական համալիր ծրագրի մշակմամբ և իրականացմամբ, հակաիրանական պլացդարմի ստեղծման ներկայիս գործընթացներով սեփական քարոզչության և մյութոսների ծուղակն ընկնելով:

Wikileaks-ի հրապարակումների, ինչպես նաև այլ բազմաթիվ աղբյուրների ուշադիր զննումը փաստում է, որ շահութաբերության իրական դրույքի արժեքի շուրջ առկա տարաձայնությունները երևան եկան այն պահին, երբ BP-ն ադրբեջանականիշխանություններին ներկայացրեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի արդյունահանման իր մշակած համալիր ծրագրի դրույթները՝ այսպես կոչված «Սպիտակ գիրքը», իսկ Ադրբեջանի իշխանությունները, միանգամայն համահունչ «Ալիևի դոկտրինի» դրույթներին, ձեռնամուխ էին եղել Ազերի-Չիրագ-Գյունեշլիի հարակից գազը որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության առավել ճկուն լծակ օգտագործելուն: Նույն այդ ժամանակ ԱՄՆ իշխանական տարբեր օղակները, այդ թվում՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, էական ճնշում էին բանեցնում Ադրբեջանի վրա Վրաստանին գազի մատակարարումներ ապահովելու, վերջինիս ՌԴ-ից ստացվող գազից «կտրելու» և 2006-07թթ. ձմեռները «տաք» և անցնում անցկացնելու ուղղությամբ: 
Փաստենք, որ շահութաբերության իրական դրույքի հետ կապված ազերի իշխանությունների աղմկահարույց քարոզչությունը մեկնարկեց հենց այդ ժամանակ, միանգամայն գիտակցված կերպով՝ նպատակ ունենալով հիմնականում երկու բան: Առաջինը` սպասարկել սեփական տարածաշրջանային քաղաքականությունը` (Կենտրոնական Ասիա)-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Իսրայել-ԵՄ առանցքով «էներգետիկ կամրջի» կայացում, Վրաստանին դեպի Ադրբեջան ուղղորդում, տարածաշրջանում ՀՀ մեկուսացման խորացում, ԼՂՀ ջլատում և իշխում: Մյուսը կապված էր ներքին խնդիրների հետ: BP-ի նկատմամբ կոշտ հայտարարություններով, վերջինիս դատարան տանելու սպառնալիքներով ու ծավալած ցուցադրական եռուզեռով Ի.Ալիևը ամրապնդում էր իր իմիջը՝ որպես իր երկրի քաղաքացիների և պետական շահերի աննկուն պաշտպան:

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию