Գերմանիան դուրս է բերում իր զինվորներին Թուրքիայից
ԲԼՈԳԳագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Life.ru-ի տեղեկություններով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին,ով այսօր գտնվում էր Թուրքիայում, չի հաջողվել կարգավորել Ինջիրլիկ ռազմակայանում ծառայող գերմանացի զինվորականներին Բունդեսթագի պատգամավորների կողմից այցելության հարցը...Անարդյունավետ բանակցությունների արդյունքում որոշվել է դուրս բերել 260 գերմանացի զինծառայողներին Ինջրլիկից և նրանց տեղափոխել Հորդանան...
հիշեցնեմ,որ թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ վատթարացան այն բանից հետո,երբ Գերմանիայի Բունդեսթագը անցյալ տարվա հունիսի 2-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը...Հետո դրան գումարվեցին Գերմանիայի կողմից թուրք ընդդիմադիներին պատսպարելը,որոնց Էրդողանի վարչակարգը մեղադրում էր պետական հեղաշրջմանը մասնակցելու մեջ և այս տարվա ապրլին թուրք նախարարների Գերմանիա այցերը չեղարկելը պաշտոնական Բեռլինի կողմից,որոնք Էրդողանը դիտեղ որպես անձնական վիրավորանք...