Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրանում ահաբեկչությունն`ահազանգ ՀՀ–ի ազգային անվտանգությանը

BLOG

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանի խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարանի վրա հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է իրանական FARS գործակալությունը:

Ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Reuters-ը իրանական Tasnim գործակալության վրա հղումով:
Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում, արդյունքում 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Անհայտները ներխուժել են խորհրդարանի շենք Կալաշնիկովի ինքնաձիգերով:

Պարզվել է, որ Հոմեյնիի դամբարանի մոտ պայթուցիկ սարքը գործի դրած մահապարտը կին է, հայտնում է Mehr գործակալությունը:
Դեռևս շատ բան պարզ չէ վերոնշյալ ահաբեկչությունների մանրամասների, կազմակերպիչների, լոգիստիկայի`ֆինանսավորողների, աջակիցների մասին, սակայն Իրանի մայրաքաղաքում ահաբեկչությունները յուրօրինակ «հակահարված» են ԻՊ–ի կողմից`Իրանի`Սիրիայում ԻՊ–ի դեմ պայքարի հետ կապված։
Այդ ակցիան ուներ նաև մեծ քարոզչական ենթատեքստ`շիական աշխարհի կենտրոնում, հենց սրտում ԻՊ–ն ահաբեկչություն է իրականացնում`փորձելով ցույց տալ Իրանի անվտանգության ուժերի թուլությունն ու ահաբեկելու իրանական ժողովրդին`«Իրանն այլևս ապահով տեղ չէ և ահաբեկչությունները կարող են դառնալ պարբերաբար կրկնվող երևույթ»։ Թեհրանն իհարկե եզրակացություններ կանի, կուժեղացնի երկրի ներսում անվտանգությունն ու էլ ավելի մեծ ջանքերով հարվածներ կհասցնի ԻՊ–ին Մերձավոր Արևելքի բոլոր անկյուններում, սակայն Թեհրանում ահաբեկչությունների շարքը ահազանգ է նաև ՀՀ–ի անվտանգությանը։

Հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ են այցելում ՀՀ`ամառվա սեզոնն էլ ակտիվացնելու է այդ գրեթե չվերահսկվող հոսքը`Իրանի հետ դյուրացված վիզային ռեժիմ է, հայ հասարակության «աչքը» սովոր է տեսնել խմբերով իրանցիների երևանյան և հայաստանյան տարբեր փողոցներում ու քաղաքներում։ ԻՊ–ը կարող է փորձել իրանցի զբոսաշրջիկների խմբերի հետ ներթափանցման փորձ կատարել նաև ՀՀ–ը`սիրիական հակամարտությունում Երևանն աջակցում է Ասադին ու կառավարական ուժերին, բազմահազար սիրիահայեր ապաստան են գտել ՀՀ–ում, իսկ հայ–իրանական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ։ Ինչպես տեսանք այսօր Իրանն արդեն ՒՊ–ի ուղիղ թիրախ է դառնում`Իրանում առկա է նաև ժամանակին ավելի մեծաքանակ, այժմ ոչ այնքան`իրանական համայնքը, այդ թվում Թեհրանում`իր երեղեցիներով, դպրոցներով և այլ ենթակառուցվածքներով։

Իրանի ապակայունացումն ուղիղ հարվածում է ՀՀ–ի ազգային անվտանգությանը։ Իրանում ահաբեկչությունների կրկնությունը`քրիստոնյաների թիրախավորումն և այլն ԻՊ–ի կողմից Իրանում կարող է հանգեցնել տեղի հայ համայնքի արտագաղթին`հայաթափմանը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով։

Բացի այդ, ՀՀ–ը պետք է ուժեղացնի հայ–իրանական սահմանի անվտանգությունը`այդ թվում ՌԴ–ի ФСБ-ի սահմանապահների օգնությամբ, ինչպես նաև այս պահին իր համերաշխությունը հայտնի իրանցի ժողովրդի հետ`այդ թվում քարոզչական տեսանկյունից առաջ անցնելով Ադրբեջանից։

Իրանի «թուլացումը» կարող է ջրի երես դուրս բերել անջատողական տրամադրություններն այդ երկրի տարբեր անկյուններում`ՀՀ–ի համար ամենավտանգավոր ադրբեջանական անջատողականությունն է Իրանի հյուսիսում`ՀՀ–ի հարավային սահմանների երկայնքով։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal