Ենթակայանների «մարտունակությունը» կբարձրանա
БЛОГՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներկայումս ընթացքի մեջ են «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ իրականացվող ծրագրերի արժեքը կազմել է 31,9 մլն դոլար:
Նախկինում «Շինուհայր» ենթակայանը վերակառուցվել էր, սակայն ներկայումս առկա է արդիականացման խնդիր, քանի որ ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները հնացած են և չեն բավարարում հուսալի ու անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջներին:
Հաջորդը՝ «Ագարակ-2»-ը, կապված է իրանական ցանցի հետ: Սպասվում է, որ իրականացվող աշխատանքներից հետո այստեղ կգործի 220/110 կՎ վտոտրանսֆորմատոր։
Վերը նշված երկու ենթակայանների աշխատանքները կնպաստեն էներգետիկ անվտանգության բարձրացմանը և հնաարվորություն կտան նվազեցնել էլեկտրահաղորդման կորուստները: