Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սիրեցինք այն, ինչ ինքն է սիրում. Արմեն Վանցյանն արվեստասերներին ներկայացավ իր գեղանկարչական աշխատանքներով

ՄՇԱԿՈՒՅԹ

Գեղանկարիչ Արմեն Վանցյանի «Վանց» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը բացվեց հունիսի 12-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ցուցահանդեսին ներկայացվեցին նկարչի 45 աշխատանք:

«Այստեղ ցուցադրված են իմ գործունեության վերջին շրջանում յուղաներկով և ջրաներկով արված կտավները: Ներկայացրել եմ էտյուդներ ազատ կատարողական ոճով,  ռեալիստական գործեր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արմեն Վանցյանը:

Խոսելով ոգեշնչման աղբյուրներից` նկարիչն ընդգծեց, որ իրեն նկարելու ազդակներ է տալիս ցանկացած բան` բնությունը, մարդիկ և այլն: «Իմ ստեղծագործական կյանքում եղել են նաև դադարներ: Այդ ժամանակ ասես քաղցած լինեմ, բարեբախտաբար, դրանք կարճ են տևում: Պետք է շեշտեմ, որ շատ եմ սիրում նկարելու ընթացքը, մեծ բավականություն ստանում դրանից ու փորձում իմ զգացածը փոխանցել արվեստասերներին»,-ասաց նա:

Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի խոսքով` ինքն Արմեն Վանցյանի  հետ աշխատել է երկար տարիներ: «Կան սովորական ուսանողներ և կան ուսանողներ, որոնք հիանալի նկարիչներ են, որոնց հետ աշխատում ես ինչպես հավասարը հավասարի հետ, որոնց տալիս ես քո բոլոր գիտելիքները և հավատում, որ դրանք ետ կվերադառնան գեղեցիկ արվեստի տեսքով: Արմենն այդպիսիներից է»,-նշեց Միրզոյանը:

Նա հավելեց, որ ցուցահանդեսում ներկայացված են նուրբ, զգայուն, գործեր, որոնք դիտելիս պարզ է դառնում, որ նկարիչը սիրում է իր հայրենիքը, բնությունը, մարդկանց, միջավայրը, որում ապրում ու ստեղծագործում է: «Կարծում եմ, որ նրա ձեռագիրը մեր կերպարվեստում անհրաժեշտ է»,- եզրափակեց Փարավոն Միրզոյանը:

«Արվեստի դպրոցում Արմեն Վանցյանը եկավ փոխարինելու մեր ուսուցչին: Այնքան սիրեցինք նրան, որ խնդրեցինք շարունակել աշխատել մեզ հետ: Արմենը հիանալի մանկավարժ է. աշխատում է տարբեր տարիքի մարդկանց հետ ու հմտորեն կարողանում իր գիտելիքներն ու փորձը փոխանցել նրանց: Չափազանց ազնիվ է իր գործում: Սիրեցինք այն, ինչ ինքն է սիրում»,-ասաց նկարչի աշակերտուհի Իլոնա Մելքոնյանը:

Գեղանկարիչ Արմեն Վանցյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 22-ին Երևանում: Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում: Հետագայում իր գիտելիքները հարստացրել է` կրթությունը շարունակելով Ա. Սարգսյանի անվան գեղարվեստի պետական ակադեմիայում:

2004-ին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Ջազի գույները» խորագրով մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի: 2012-ին անհատական ցուցահանդես է ունեցել Գորիսի պատկերասրահում: 2014 թվականին արժանացել է Սուրբ Սարգիս մրցանակի:

2015-ին մասնակցել է Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսին ու ներկայացրել  «Հով արեք, սարեր ջան» աշխատանքը, որն այժմ գտնվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: 2016-ին կազմակերպել է «Սիրում եմ Հայաստանը» խորագրով խմբակային ցուցահանդեսը, որը ներկայացվել է Բելառուսի գեղարվեստի պետական ակադեմիայում: Այնուհետև ցուցահանդեսը շրջել է Բելառուսի տարբեր քաղաքների ուսումնական հաստատություններում:

Արմեն Վանցյանը 2010 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել