Կիրառեք «ղարաբաղյան» ածականը՝ «արցախյանի» փոխարեն
ԲԼՈԳԱրտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դիտարկում հատկապես լրագրողների ու տեղեկատվական դաշտի հետ աշխատող այլ մարդկանց համար...
Լավ է, որ հատկապես վերջին ամիսներին մարդիկ օգտագործում են հիմնականում Արցախ անունը՝ Ղարաբաղի փոխարեն, ինչը տարիներ շարունակ կատարում և ողջունում եմ նաև ես: Սակայն, կարծում եմ, տեղին չէ «արցախյան հիմնախնդիր/հակամարտություն» եզրույթը, քանի որ Ադրբեջանի հետ հակամարտությունը կապ չունի Արցախի հետ թե՛ իրավական, թե՛ քաղաքական և թե՛ պատմական առումներով:
Բացի դրանից՝ «Արցախ» բրենդը պետք չէ թաթախել բացասական երևույթներով, ինչպիսին հակամարտությունն է, որը վաղուց բացասական ասոցիացիաներ է ստեղծել «Ղարաբաղ» բրենդի հետ:
Ուստի խորհուրդս ու հորդորս բոլորին՝ հակամարտությանը վերաբերող հարցերում կիրառել «ղարաբաղյան» ածականը՝ «արցախյանի» փոխարեն, օր.՝ «ղարաբաղյան հիմնահարց/հակամարտություն»: