Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե աղջիկն ամուսնանում է, նա ուղղակի պարտավոր է հավատարիմ մնալ իր ամուսնուն». Քրիստինա Կույումչյան

PHOTO

BlogNews.am-ը գրում է.

«Կայարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Քրիստինա Կույումչյանի համար Արփիի դերը դեբյուտային էր: Սակայն դա չխանգարեց, որ երիտասարդ դերասանուհին շատ կարճ ժամանակահատվածում սիրվի հեռուստադիտողի կողմից: Քրիստինայի հետաքրքրությունների, ֆիլմում նրա դերի և ֆիլմից դուրս նրա կյանքի մասին էլ այսօր BlogNews.am-ը զրուցել է երիտասարդ դերասանուհու հետ:

Էկրանին միշտ դժբախտ ու կոտրված, իսկ իրականում կենսախինդ, աշխույժ ու էներգիայով լի Քրիստինային Թատերական ինստիտուտ սովորելուն ուղղորդել է հայրը. «Սովորաբար հայ ընտանիքներում հակառակն է լինում՝ հայրերը դեմ են լինում, որ դուստրերն ընտրեն դերասանի մասնագիտությունը: Իսկ իմ պարագայում լրիվ հակառակն էր։ Ես Սլավոնական համալսարան էի ընդունվել, սակայն հայրս ասաց, որ սխալ ընտրություն եմ արել ու պետք է թղթերս տամ Թատերական, քանի որ իմը հենց թատրոնն է: Փոքր տարիքում հաճախում էի Ժիրայր Դադասյանի մնջախաղի խմբակն, ու հայրս այդ ժամանակ էր նկատել իմ դերասանական հակումները: Չհակաճառեցի, քանի որ հայրս ևս թատերական կրթություն ունի և ինձ սխալ խորհուրդ երբեք չէր տա»:Ուսմանը զուգահեռ Քրիստինան նաև աշխատում էր օդանավակայանում, ու այն, որ շատ մոտ ապագայում նա կունենա իր առաջին դերը, Քրիստինայի մտքով անգամ չէր անցնում. «Աշխատանքից ուշանում էի, և դասախոսիս խնդրեցի, որպեսզի մի փոքր շուտ պատասխանեմ ու գնամ, չնայած որ այդ օրը մեր դասապրոցեսին հետևում էր ռեժիսոր Ելենա Արշակյանը: Միայն հետո, երբ արդեն սերիալն ընթացքի մեջ էր, Ելենան ասաց, որ այդ օրը հենց ինձ լսելու համար էր եկել մեր կուրս, ես էլ թողել, գնացել էի)):

Այդ ժամանակ ընդամենը 18-ամյա դերասանուհու համար առաջին մուտքը նկարահանման հարթակ իսկական սթրես էր. «Սկզբում շատ էի վախենում։ Ինձ թվում է՝ դա անգամ էկրանին էր երևում, որ առաջին սերիաներում իսկապես շատ վախեցած եմ, բայց ժամանակի ընթացքում կերպարս կարողացա բացահայտել, ինքս էլ համարձակություն ձեռք բերեցի»:Երիտասարդ դերասանուհին նշում է, որ նկարահանումներն ու ուսումը դժվար է համատեղում, ամեն ինչ անում է, որ ոչ մի կողմն էլ չտուժի, սակայն դասախոսություններից չբացակայել չի ստացվում: Նկարահանման հարթակում ստացած գիտելիքներն էլ Քրիստինան համարում է անգնահատելի. «Առաջին իսկ օրից միշտ զգացել եմ պարոն Արմեն Էլբակյանի աջակցությունը: Միշտ այնպիսի խորհուրդներ է տվել, որ կարողացել եմ հեշտությամբ հաղթահարել հոգեբանական շատ խնդիրներ, որոնք պայմանավորված էին իմ անփորձ լինելով: Անիտայի դերակատար դերասանուհի Տաթև Մելքոնյանն էլ է միշտ շատ կարևոր ու դիպուկ խորհուրդներ ինձ տալիս: Պրոֆեսիոնալ մարդիկ են, միայն մասնագիտական շփումը նման դերասանների հետ արդեն մեծ հնարավորություն է, որպեսզի մեծ փորձառություն ձեռք բերես: Իմ տեսարանների մեծամասնությունը Ալեքսանդր Բաբասյանի հետ է, և սկզբնական շրջանում, երբ նկարահանումների ժամանակ Ալեքսանդրն իմպրովիզ էր անում, շփոթվում էի, սառած կանգնում ու չգիտեի ինչպես շարունակել խաղը: Սակայն ընթացքում դա էլ հաղթահարեցինք, քանի որ արդեն սովորել եմ Սաշի հետ աշխատելու նրբություններին, ու ասեմ, որ նա ևս իսկապես շատ տաղանդավոր դերասան է, և ես շատ ուրախ եմ նրա նման խաղընկեր ունենալու համար»:Ու չնայած ներկայումս Քրիստինան մի հերոսուհու է ներկայացնում, ում դժբախտ ճակատագրով մտահոգ է ողջ ազգը, իրականում դերասանուհին երազում է կատակերգական դերերի մասին. «Մանավանդ այս դերից հետո շատ եմ ցանկանում թեթև կերպար մարմնավորել, ինչն իմ բնությանն ավելի մոտ է: Ես շատ ուրախ մարդ եմ էությամբ, բայց հիմա Արփիի պատճառով բոլորն ինձ որպես տխուր ու դժբախտ մարդ են ընկալում»:Թեև մեկ տարվա ընթացքում Քրիստինան իսկական աստղ է դարձել, սակայն 19-ամյա գեղեցկուհին այս մտքից նույնիսկ անհարմար է զգում. «Բոլորովին ինձ այդպիսին չեմ զգում, ես չեմ համարում, որ եթե քեզ ճանաչում են, ուրեմն՝ դու աստղ ես: Հեռուստացույց է, մարդիկ նայում են, ճանաչում են, բնական է, սակայն ոգևորվել դրանից, ինչ-որ կերպարի մեջ մտնել՝ չեմ կարծում, որ իմ հետ նման բան կարող է երբևէ լինել: Ընկերներս էլ են հաճախ ասում, որ ֆիլմում նկարվելն ինձ բացարձակ չի փոխել: Նույնն եմ մնացել, թեև, այո, շատ հաճախ են փողոցում մոտենում, խոսում, խնդրում լուսանկարվել, ես էլ սիրով նկարվում եմ))»:

Իր մարմնավորած հերոսուհուն՝ Արփիին, Քրիստինան հասկանում է, սակայն չի արդարացնում, քանի որ գտնում է, որ Արփին պայքարող չէ, չի կարողանում կամք դրսևորել, դրա համար էլ այդքան փորձությունների միջով է անցնում. «Մի բան էլ կա. անկախ ամեն ինչից, եթե աղջիկն ամուսնանում է, նա ուղղակի պարտավոր է հավատարիմ մնալ իր ամուսնուն, իսկ իմ հերոսուհին նաև այս հարցում է կատեգորիկ տարբերվում իմ պատկերացումներից»:Քրիստինան ասում է, որ ազատ ժամանակը հիմնականում տրամադրում է ընկերներին, իսկ մարզասրահներ երբեք չի հաճախում, որովհետև բնությունից ունի այնպիսի կազմվածք, որի մեջ իրեն հարմարավետ է զգում. «Երբեք մտքովս չի անցնում ինչ-որ բան փոխել արտաքինիս մեջ»,- ասում է Քրիստինան, իսկ սլավոնական նուրբ դիմագծերը, դերասանուհին նշում է, որ ժառանգել է ուկրաինուհի տատիկից: Ամառային հանգստի մասին Քրիստինան արդեն երկար ժամանակ է երազում, ցանկություն ունի լինելու եվրոպական որևէ երկրում, գուցե Իտալիայում, իսկ առհասարակ՝ շատ է սիրում ծովը, և եթե հանգստի մեկնել, ապա միայն ծովափ: Ապագայի համար Քրիստինան շատ պլաններ ունի, որոնց մեջ է մտնում նաև երկրորդ մասնագիտությունը: Քրիստինան ասում է, որ հետագայում անպայման պիտի վերադառնա Սլավոնական համալսարան ու մի քանի օտար լեզու ուսումնասիրի, քանի որ համոզված է՝ գիտելիքը երբեք շատ չի լինում, դե իսկ լեզուների իմացությունն էլ Քրիստինայի դեռևս չիրականացված երազանքներից մեկն է:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Քրիստինա Կույումչյանի անձնական արխիվից

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal