Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դանիել Իոաննիսյանի կարծիքով «Ազդարարի մասին» օրենքը չի օգնի լուրջ կոռուպցիոն շղթաների բացահայտմանը

INTERVIEW

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի կարծիքով «Ազդարարի մասին» օրենքի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հնչեցված «պիտակավորման» հետ շատերն են համաձայն, քանի որ նման մոտեցումը մեր հասարակության մենթալիտետում նստած է և այն համատարած բնույթ է կրում:

Նրա կարծիքով դեռ հարց է, թե օրինակ մարդկանց քանի տոկոսը կահազանգի ոստիկանությանը, եթե երթուղայինի վարորդը երթևեկության կանոնները խախտի կամ տաքսու մեջ ամրագոտի չլինի:
«Դրանց պատճառով ուղևորների անվտանգ երթևեկելու իրավունքն է խախտվում: Ու թեև սրանք մանր օրինակներ են, բայց իմ կարծիքով օրենքը պաշտպանելը սկսվում է մանր բաներից: Այսինքն, ընդհանուր առմամբ հասարակությունը սա հավասարեցնում է «գործ տալու» հետ, բայց նախ պետք է հասկանալ, ինչու է ազդարարությունը «գործ տալ» համարվում: Դա Սովետական Միության տարիներից մնացած արդարադատության բացակայության հետևանք է, երբ այն ժամանակ որևէ մեկը ասում էր, որ իր հարևանը հակասովետական դեմքի արտահայտություն ունի, դրա համար հարևանին ուղարկում էին Սիբիր, իսկ նման մարդկանց չէին սիրում և «գործ տվող» էին անվանում»,– ասաց Դ. Իոաննիսյանը:
 
 
Նրա կարծիքով դրան նպաստում է նաև կովկասյան երկրների «մտքում նստած» մոտեցումը, թե կրիմինալը հարգված և ավելի արդար դաս է, քանի որ հանրային ցանկությունները պաշտպանողի դեր ունի: Մինչդեռ կրիմինալի փոխարեն պետությունը պետք է հանրային ցանկությունները պաշտպանողի դերում հանդես գար և այնպես վարվեր, որ հանրությունն իրենցից գոհ լիներ:
 
«Հայաստանում մինչև հիմա կան մարդիկ, ովքեր խնդիրների դեպքում դիմում են ոչ թե իրավապահ մարմիններին, այլ՝ կրիմինալին: Դա հենց այդ նույն վերաբերմունքի դրսևորումն է, երբ ասում են, որ ազդարարի մասին օրենքը «գործ տվողների» մասին օրենք է: Նույն իրավիճակն է նաև Վրաստանում և Ադրբեջանում, բայց կոռուպցիայի դեմ պայքարը շատ այլ ձևեր ունի, որը չպետք է մոռանալ: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ կոռուպցիայի մասնակիցներից մեկը ահազանգի իրավապահներին: Եվ անգամ այն երկրներում, որտեղ «գործ տալու» ընկալումները չկան, բոլորը գիտեն, որ կոռուպցիոն շղթայի մասնակիցները փոխշահավետ գործարքի մեջ են և սովորաբար չեն ահազանգում դրա մասին»,– ասաց կազմակերպության ղեկավարը:
 
 
Նրա դիտարկմամբ կոռուպցիան բացահայտվում է կոռուպցիոն սխեմայի մեջ չներգրավված մարդկանց՝ իրավապահների, քաղհասարակության ներկայացուցիչների կողմից, բայց այն շատ ավելի լավ է բացահայտվում, երբ ուսումնասիրության են ենթարկում պաշտոնյաների ունեցվածքը:
 
«Ամենալավ բացահայտման ձևը դա է: Այս դեպքում արդեն «հայի չուզողություն» բանաձևը չի աշխատի, քանի որ հասարակությունը չի ցանկանում որ այս կամ այն պաշտոնյան պետությանը թալանելով ապօրինի հարստանա»,– ասաց Դ. Իոաննիսյանը:
Նրա կարծիքով «Ազդարարի մասին» օրենքը Հայաստանում արդյունավետ գործելու երաշխիքներ մեղմ ասած չի ունենա, քանի որ մեզ մոտ չկա անկախ իրավապահ մարմին: Այդ պատճառով դժվար թե որևէ հակակոռուպցիոն բացահայտում իրականացվի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Այն անշուշտ կարող է թաղային տեսուչի մասով գործել, բայց դա չի մեր պետության դժբախտությունների պատճառը:
 
 
«Նույնը վերաբերում է հայտարարագրերի ինստիտուտին, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ինստիտուտին: Եվ պաշտոնյաներն էլ կշարունակեն իրենց ունեցվածքը գրանցել հարևանի կամ բարեկամի անունով և կասեն, թե դա իրենցը չէ, իրենք ապրում են իրենց հալալ քրտինքով վաստակած 400 հազար դրամով, իսկ այն «Ռոլս Ռոյսը», որը վարում է, ընկերոջ մեքենան է, պարզապես ամբողջ տարին ինքն է դրանից օգտվում: Սա թեև ծիծաղելի է, բայց փաստ է, որ նման «բացատրության» դեպքում բոլոր պաշտոնյաները օրենքի առջև մաքուր կլինեն»,– ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը:
 
 
Նրա դիտարկմամբ այսօր կեղտոտ փողերով ձեռք բերված այդ գույքն «օրինական» է համարվում, բայց եթե «Ապօրինի հարստացման քրեականացման մասին» օրենքը ավելի վաղ ընդունվեր, ապա հնարավոր կլիներ ցանկացած պաշտոնյայի դատի տալ ու ապացուցել, որ իր աշխատավարձով նման ահռելի հարստություն նա չէր կարողանա կուտակել: Նա չի բացառում, որ գուցե ստորին օղակի չինովնիկներ կանգնեն դատարանի առջև, բայց միջին և բարձր մակարդակի չինովնիկները, դատավորները, պատգամավորները կշրջանցեն օրենքը:
 
 
Մեջբերելով Ուկրաինայի օրինակը, նա հավելեց նաև, որ ներկայում այնտեղ այլ կերպ են պայքարում կոռուպցիայի դեմ: Եվ նույնիսկ այն գույքը, որը գրանցված է մեկ այլ անձի անունով, բայց տվյալ պաշտոնյան է օգտագործում, պետք է հայտարարագրվի, որից հետո սկսում են ուսումնասիրել այն անձի հնարավորություններն ու ունեցվածքը, ում անունով գրանցված է տվյալ գույքը: Եվ այդ դեպքում արդեն այդ անձը պետք է փորձի բացատրել, թե ինչ հիմնավորմամբ կամ որտեղից է նա այդ գույքը կամ հարստությունը ձեռք բերել:
 
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal