Եղանակը Հայաստանում. Տեղումներ, քամու ուժգնացում, ամպրոպ և կայծակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում` հունիսի 19-ին երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+28,
Գեղարքունիքում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,
Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,
Տավուշում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +29+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +31+34,
Արարատում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +31+34,
Արմավիրում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +31+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +31+34,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +20+23, ցերեկը` +31+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +26+29,
Արցախում՝ գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30: