Տուլայի վթար. ՀՀ դեսպանատան աշխատակիցները այցելել են 9 վիրավոր հայերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանում այսօր՝ հունիսի 18-ին, հայկական միկրոավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածները հայեր են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատնից:
9 տուժածներից 3-ը գտնվում են Տուլայում (12 եւ 15 տարեկան երեխաներ եւ 34-ամյա մի կին), 6-ն էլ գտնվում են Ստուպինոյում: Բոլոր տուժածները հայեր են: Դեսպանատան աշխատակիցներն այժմ մեկնում են հիվանդանոցներ՝ տուժածներին այցելելու նպատակով:
Նշենք, որ ըստ ԱԻՆ կայքի՝ վթարի հետեւանքով կա նաեւ զոհ: Նա ՌԴ քաղաքացի է, ազգությամբ վրացի, 1961թ. ծնված Օթար Նասիրովը:
Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը (2005 թ,) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ Տուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Դավթյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը: