Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երկիր ծիրանին» հեռացրել է խմբակցության երկու անդամների. Նրանց մեղադրում է դավաճանության մեջ

SOCIETY

«Երկիր ծիրանի» կուսակցությունն այսօր՝ հունիսի 18–ին, հրավիրած նիստում որոշում է ընդունել  կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության երկու անդամի նկատմամբ անվստահություն հայտնել եւ նրանց առաջարկել դադարեցնել  ավագանու անդամի լիազորությունները։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։

Ըստ կուսակցության որոշման՝ անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաեւ երեւանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:

Կուսակցության տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է. «Սույն թվականի հունիսի 15-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքները կազմակերպելու նպատակով հրավիրվել էր կուսակցության ընդլայնված նիստ: Նիստի արդյունքում կուսակցության գործադիր մարմինը, քաղաքական հանձնաժողովը, կանանց խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության բոլոր անդամները կայացրել են «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ 16.06.2016 թվականին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում ներկայանալու եւ աշխատանքներն իրականցնելու ձեւաչափի վերաբերյալ որոշում: Սակայն, խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, ովքեր  դեռեւս 07.06.2017 թվականին կուսակցության գործադիր մարմնի առջեւ ստանձնել էին պարտականություն` Երեւանի ավագանիում  հավատարիմ լինել «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրով ամրագրված դրույթներին, իրենց գործունեությամբ, վարքով եւ կայացրած որոշումներով շեղվելով կուսակցության ծրագրից, սկզբունքերից եւ գաղափարախոսությունից,  չեն կատարել իրենց առջեւ դրված պարտականությունները, որը դավաճանություն է երեւանցիների շահերի, խմբակցության անդամների, ինչպես նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնարար դրույթների հանդեպ:

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից գիտակցված կերպով կուսակցության գծից շեղվելու,  իրենց պարտականությունները չկատարելու, թիմային աշխատանքները խաթարելու եւ կուսակցությանն ու երեւանցիներին դավաճանելու կապակցությամբ 17.06.2017 թվականին հրավիրվել է կուսակցության գործադիր մարմնի, քաղաքական հանձնաժողովի, կանանց խորհրդի նրկայացուցիչների մասնակցությամբ նիստ»,–նշված էհայտարարության մեջ:

Նիստի ընթացքում իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ ժողովի մասնակիցները պահանջել են Հայկ Պետրոսյանից եւ Մնացական Պարակշիեւից տրամադրել պատշաճ պատասխան իրենց վստահված եւ իրենց կողմից հանձն առնված պարտականությունները չկատարելու վերաբերյալ: Նրանց տեսակետները լսելուց հետո ընդլայնված նիստը՝ կուսակցության գերագույն մարմինը, քաղաքական հանձնաժողովը, ինչպես նաեւ կանանց խորհուրդը, արձանագրել է դրանց ոչ արժանահավատ լինելը եւ որոշել է անվստահություն հայտնել Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին` անվստահության հիմք ընդունելով վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը եւ սկզբունքները չպահպանելը: Ելնելով վերոգրյալից` «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին առաջարկվում է հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը երեւանցիների կողմից տրված ձայների հիմքով Երեւանի ավագանու լիազորություններից»:

 
ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023