Հայաստանում մրցույթ են հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների համար հատկացված թափուր 3 տեղերը (2-ը գործարար ոլորտի հասարակական կազմակերպություն) համալրելու նպատակով հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
- Հայտ կարող են ներկայացնելՀայաստանի Հանրապետության կառավարության2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝
1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.
2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը.
3) ունեն միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության փորձ.
4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առնվազն երկու իրականացված ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն.
5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):
- Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներ) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:
- Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում էՀայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի 300-ն որոշմամբ սահմանված կարգով:
Հայտերն (http://moj.am/storage/