Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քիչ կոսմետիկ միջոցներով էլ կարելի է գեղեցիկ լինել». Մարիաննա Մուկուչյան

INTERVIEW

Երգչուհի Իվետա Մուկուչյանի քույրը՝ վարսահարդար-դիմահարդար Մարիաննա Մուկուչյանն իր տաղանդի և ստեղծագործ մտքի շնորհիվ հաջողությունների է հասել արտերկրում: Նա աշխատում է բոլիվուդյան աստղերի (Հնդկաստան), տարբեր երկրներում ապրող և աշխատող մոդելների, այդ ասպարեզում գործող այլ մասնագետների  հետ: Մարիաննա Մուկուչյանն այժմ Հայաստանում է: «Արմենպրես»-ի  թղթակիցը զրուցեց դիմահարդար-վարսահարդարի հետ:

- Ի՞նչ էիք երազում դառնալ, երբ փոքրիկ աղջնակ էիք:

- Ցանկանում էի պարուհի դառնալ: Դեռ Հայաստանում ապրելու տարիներին պարով էի զբաղվում:  Երբ տեղափոխվեցինք Գերմանիա, պարում էի մի խմբում, որը գեղեցիկ ու հետաքրքիր շոու ծրագրերով էր հանդես գալիս տարբեր երեկույթների ժամանակ: Հենց այդ տարիներին զբաղվում էի խմբի անդամների շպարով և վարսահարդարմամբ: Ինձ դա շատ էր դուր գալիս: Որոշեցի մասնագիտանալ այս ոլորտում, և,  կարծես թե, ստացվեց:

- Դուք բազմաթիվ լուսանկարային շարքեր ունեք: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հաճախ որպես մոդել եք հանդես գալիս:

- Նորաձևության ասպարեզում ընկերներս շատ են: Նրանք երբեմն ինձ խնդրում են նկարահանվել իրենց համար, ես չեմ մերժում ու սիրով աջակցում եմ: Բայց որքան էլ հաճելի լինի այդ գործընթացը, միևնույն է, դիմահարդարի մասնագիտությունն ինձ համար առաջնային է: Նշեմ, որ աշխատում եմ նաև բազմաթիվ հեղինակավոր ամսագրերի համար որպես  դիմահարդար-վարսահարդար:

- Համագործակցում եք բոլիվուդյան  հայտնի դերասանների հետ: Ինչու՞ են նրանք վստահում ձեզ, ո՞րոնք են, ըստ ձեզ,  ձեր  ձեռագրի առանձնահատկությունները:

- Չորս տարի առաջ եմ տեղափոխվել Հնդկաստան ու դանդաղ, սակայն հաստատուն քայլերով առաջ գնացել: Հնդիկ դերասանները սիրեցին իմ աշխատանքները, քանի որ ես չեմ փորձում շատ փոխել նրանց արտաքինը: Ձգտում եմ այնպիսի շպար և վարսահարդարում անել, որը կսազի ու կընդգծի նրանց առավելությունները, փորձում եմ նոր մոտեցումներ ցուցաբերել, նրանց արտաքին տեսքը նորաձև դարձնել, որը մոտ լինի եվրոպական ոճին:

- Աշխատում եք շատերիս սիրած հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայի հետ: Հե՞շտ է նրա հետ համագործակցելը:

- Շատ եմ սիրում նրան, քանի որ ջերմ է, ուշադիր: Այշվարիան կատարելության է ձգտում, ես՝ նույնպես. հավանաբար դա է պատճառը, որ լավ ենք հասկանում միմյանց: Նա գնահատում է իմ մանրակրկիտ, խնամքով կատարած աշխատանքը: Պետք է ընդգծեմ, որ իրականում էլ չափազանց հմայիչ կին է՝ մեծ կանաչ աչքերով ու հիանալի ժպիտով: Նրա գեղեցկությունն անտարբեր չի թողնում ոչ մեկին:

- «Եվրատեսիլ» երգի մրցույթին դուք էիք շպարել Իվետա Մուկուչյանին: Ձեր ճաշակները մի՞շտ են համընկնում:

- Շատ եմ ափսոսում, որ հեռավորությունը մեզ հաճախ է բաժանում: Այս տարի եկա Հայաստան Իվետայի և Արամ Mp3-ի «Դաշտերով» նախագծի շրջանակում քրոջս աջակցելու համար: Իվետայի դիմագծերը շատ լավ եմ ճանաչում, և ինձ համար հեշտ է նրա հետ աշխատելը, քանի որ գիտեմ, թե ինչն է նրան սազում, և ուրախ եմ, որ քույրս ինձ վստահում է:

-Ի ՞նչ պարբերականությամբ եք գալիս Հայաստան: Հայրենիքում ունե՞ք ընկերներ, հարազատներ: Ի՞նչն եք այստեղ շատ սիրում:

- Ունեմ և՛ հարազատներ, և՛ ընկերներ: Ըստ իս, Երևանը շատ գեղեցիկ քաղաք է: Սիրում եմ զբոսնել մեր մայրաքաղաքում, սիրում եմ քաղաքի փողոցները, սրճարանները, ռեստորանները: Շատ եմ կարոտում տեղի ուտեստները:

Երբեմն Իվետան ինձ տանում է ռեստորաններ, որտեղ եվրոպական ուտեստներ են մատուցում: Ամեն անգամ նրան խնդրում եմ հայկական կերակրատեսակներ պատվիրել: Նշեմ, որ ինձ համար շատ հաճելի է, որ քրոջս ճանաչում և սիրում են մեր հայրենիքում: Հպարտանում եմ նրանով:

- Հասցրե՞լ եք ծանոթանալ տեղի մասնագետների աշխատանքներին: Հայաստանի դիմահարդարներն ու վարսահարդարները կարողանու՞մ են միջազգային չափանիշներին համապատասխան գործեր ներկայացնել:

- Հայաստանում շատ են թե՛ լավ դիմահարդարները, թե՛ լավ վարսահարդարները: Կցանկանայի, որ մի քիչ այլ ոճով աշխատեին: Կարծում եմ, հնարավոր է գեղեցկություն ստեղծել քիչ կոսմետիկ միջոցներով, որոնք, իհարկե, պետք է որակյալ լինեն: Հայաստանում մասնագետները շատ են սիրում, որ մազը լինի կատարյալ ուղիղ կամ կատարյալ թեք: Այնինչ՝ այն կարող է նույնիսկ մի քիչ թափթփված, ավելի թեթև ու բնական լինել, ինչը նույնպես գեղեցիկ է:

- Որտեղի՞ց եք վերցնում նոր գաղափարները:

- Ինձ այս հարցում շատ են օգնում ճանապարհորդությունները, ծանոթություններն այլ երկրների մշակույթների, ոճերի հետ: Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր ազգի գեղեցկուհի ունի իր յուրահատկություններն ու առանձնահատկությունները: Բոլորն էլ ինքնատիպ են, և ինձ հաճելի է աշխատել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ:

- Ունե՞ք, արդյոք, համագործակցության առաջարկներ հայրենիքում և այլ երկրներում:

- Պետք է վերադառնամ Հնդկաստան՝ տեղի դիզայներներից մեկի հետ աշխատելու: Այնուհետև Նյու Յորքում տեղի կունենա «Բոլիվուդի» կինոմրցանակաբաշխությունը, որը համարժեք է ամերիկյան  «Օսկար»-ին: Շատերի հետ եմ համագործակցելու  և պետք է նախապես ծանոթանամ նրանց գործերին: Հետո Հնդկաստանի մոդայի շաբաթվա ընթացքում աշխատելու եմ որպես վարսահարդար: Հույս ունեմ, որ շուտով դարձյալ կգամ Հայաստան:

Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal