Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վերսկսվել են Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու պատերի մաքրման աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերսկսվել են Լմբատավանքի «Սուրբ Ստեփանոս նախավկայի» եկեղեցու («Կարմիր վանք») պատերի մաքրման աշխատանքները: Աշխատանքներն իրականացնում են որմնանկարների վերականգնման իտալացի մասնագետ Քրիստին Լամուղեն և ճարտարապետ Արա Զարյանը: Նրանք արդեն հինգերորդ տարին է աշխատում են այս եկեղեցում: Ուսումնասիրությունից հետո մաքրվել են «Սբ Գևորգ» և «Սբ Սարգիս» որմնանկարները, ապա խորանը և «Եզեկիել մարգարեի առաջին տեսիլք»-ի պատկերագրությունը: Որմնանկարները մաքրելուց, ամրակայելուց և պահպանական ամրագրումից հետո, մեկնարկեց եկեղեցու մնացած պատերի մաքրման աշխատանքը: Եկեղեցու որմնանկարներն այսօր մաքրված ու ամրակայված են:

2016 թվականին մաքրվել է եկեղեցու հիմնական հատվածը, իսկ այս տարվա համար ծրագրված են եկեղեցու արևմտյան հատվածի մաքրման աշխատանքները և պատերի ներքևի հատվածը, ինչը բավական դժվար է՝ հաշվի առնելով այն է, որ սա հենց այն հատվածն է, որն հիմնականում պարաֆինապատ է: «70 տարում շատ քչերին է հաջողվել ուսումնասիրել որմնանկարները: Փաստորեն, այս ասպարեզը նոր է, և մեր նպատակն է ի հայտ բերել պահպանված բեկորները և ուսումնասիրելու տալ ոլորտի մասնագետներին՝ գնահատելու համար այն հարստությունը, ինչ կա: Երբ ուսումնասիրում ես այս եկեղեցին, պարզ է դառնում, որ այն նախագծվել է իսկական հայկական եկեղեցական ճարտարապետության կանոններով, սակայն ավելի ուշ պատերը ծեփապատվել են, և իրականացվել է որմնանկարչություն: Այս ժամանակի շատ եկեղեցիներ պատերի վրա կրում են այդ ծեփի և որմնանկարների հետքերը: Այսինքն՝ այդ շրջանի հայկական եկեղեցիներն ունեցել են որմնանկարներ, որոնք կատարվել են եկեղեցու կառուցումից անմիջապես հետո»,-նշեց Քրիստին Լամուղեն: Եկեղեցու մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել: Ելնելով նրա ճարտարապետական տեսքից՝ այն թվագրվում է 6-րդ դարի վերջով և 7-րդ դարի սկզբով, որմնանկարները ևս ստեղծվել են նույն ժամանակահատվածում: Եկեղեցու ճարտարապետն ու նկարիչն աշխատել են համակարգված: Փաստացի արձանագրություններով՝ եկեղեցին վերագրում են 10-13-րդ դարերին, բայց ճարտարապետական տեսքը, հատակագծային լուծումը, ինչպես նաև եկեղեցու ներսում հարավային և հյուսիսային պատերի 2 որմնագիր հավասարաթև խաչերը, քիվերն ու լուսապսակները ենթադրել են տալիս, որ այս եկեղեցին պատկանում է 7-րդ դարին: Բացի այդ կա «Եզեկիել մարգարեի առաջին տեսիլք»-ի պատկերագրությունը, իսկ այդ թեմայով նկարազարդումները վերաբերում են 7-րդ դարին:

«Այս եկեղեցին ունի մոտ 1300 տարվա պատմություն, Եկեղեցու որմնանկարի վնասված հատվածը եկեղեցու պատմությունն է: Կարծում եմ, հանցագործություն կլինի, եթե մի նկարիչ գա ու ասի, որ ինքը կվերականգնի, ասենք, Քրիստոսի դեմքի վնասված հատվածը, քանի որ պատկերացում չունենք, թե ինչպիսին է եղել այդ հատվածը մինչև վնասվելը՝ երիտասարդ Քրիստոսի, թե՞ արդեն հասուն Քրիստոսի պատկերն է եղել, ուրեմն ի՞նչ իրավունքով մենք կարող ենք ասել, թե կվերականգնենք վնասված հատվածը: Մենք իրավունք ունենք միայն պահպանել, մեր նպատակն է պահպանել ու չթողնել, որ վնասվի»,- նշեց Քրիստին Լամուղեն՝ անդրադառնալով որմնանկարների վնասված հատվածների վերականգնման անհրաժեշտությանը: Յուրահատուկ ճարտարապետական ոճ և լուծումներ ունեցող միախորան, միագմբեթ խաչաձև եկեղեցին վեցերորդ դարի երկրորդ կեսի-յոթերորդ դարի կառույց է: Մեծ արժեք ներկայացնող որմնանկարը և եկեղեցու զարդաքանդակներով պատերը երկար տարիների մոմավառության հետևանքով «թաքնված» են եղել մոմի ու մրի տակ: «Այստեղ ամեն ինչն է յուրահատուկ, օրինակ՝ դուռն առանցքի վրա չէ, շեղված է, պատուհաններն այլ չափի ու ձևի են»,-նշում է Արա Զարյանը: Ըստ վարպետների՝ եկեղեցին սկզբում եղել է նախշազարդ, ապա նախշազարդի վրա ծեփապատվել է և նոր որմնանկար է արվել:

Թեև պատմությունից շատ բան հայտնի չէ վանքի մասին, սակայն հստակ է, որ այն եղել է վանական համալիր՝ իր խցերով:13-րդ դարից վանքը լքվել է: Եկեղեցին կրկին սկսել է գործել միայն 21-րդ դարում՝ 2009 թվականին մնայուն քահանայով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օրհնությամբ: Այսօր Լմբատավանքն ունի հավատացյալների մեծ հոսք, ինչի մասին վկայում է մկրտությունների մեծ թիվը:

 

Արմենուհի Մխոյան

«Քանի ժամ է` հարսը սպասում է»․ տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար (տեսանյութ) Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ) Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կանԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ