Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սպանված կուրսանտն ասել է՝ վաղը ես 90 տոկոսով ստեղ չեմ լինելու․ վկա

SOCIETY

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 19-ին, հարցաքննվեց ինստիտուտի կուրսանտ, գործով վկա Արշակ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ ճանաչում է եւ ամբաստանյալներին, եւ Հայկազ Բարսեղյանին։

«Տեղյակ եմ, որ սպանության գործով եմ կանչված, թե ինչ կապ ունեմ եւ ինչու են ինձ կանչել, չեմ հասկանում։ Քնած եմ եղել, արթանացել եմ, իմացել եմ, որ Հայկազը չկա, տեղերը արյան մեջ էր, փնտրել ենք, ձայներ ենք լսել մարզարանի կողմից, վազեցինք այնտեղ, տեսանք որ կախված էր։ Ոտերի ծայրերը կպած էին գետնին։ Ես Հայկազին ինչքանով որ ճանաչում էի, նա չէր կարող նման բան անել»,-ասաց նա։

Վկան պատմեց, որ նա նույնպես սպանված կուրսանտի հետ կոնֆլիկտ է ունեցել, որի համար պայմանական ազատազրկման է դատապարտվել։

«Հայկազի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, միջոցառման էինք գնացել սպանության նախորդ օրը, Դեմիրճյան Տիգրանին ձեռ էր առել, միջնորդեցի, որ չանի տենց, հետո կոնֆլիկտ եղավ մեր միջեւ։ Ինստիտուտ վերադառնալուց ավտոբուսի մեջ խոսեցինք, վիճաբանություն  եղավ, հետո որոշեցինք, որ կխոսանք ինստիտուտում։ Հետո ինստիտուտում մոտեցավ ինձ, ես էլ հաղորդում էի նայում, ասեցի՝ հետո կխոսենք, ինքն էլ ասաց՝ վաղը ես 90 տոկոսով ստեղ չեմ լինելու, բայց մտքովս նման բան չանցավ։ Նրա հետ ունեցած էս կոնֆլիկտի պատճառով էլ դատվածություն եմ ունեցել, պայմանական են տվել»,-ասաց նա։

Վկան նաեւ նշեց, որ Հայկազ Բարսեղյանը կոնֆլիկտ է ունեցել նաեւ կուրսանտ Կարեն Բաղրամյանի հետ․«Կարենը նորմալ հարաբերությունների մեջ է եղել Հայկազի հետ՝ ոչ լավ, ոչ վատ։ Վիճաբանություն է եղել նրանց միջեւ, լսել եմ նման մի բան, բայց մանրամասներ չգիտեմ, թե ինչ է եղել»։

Մեղադրողը կուրսանտի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ հակասություն տեսավ եւ միջնորդություն ներկայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Վկան նախաքննական  ցուցմունքում ասել է, որ ամբաստանյալ Գնել Թեւոսյանը «իրենից գոհ տղա է եղել, քիթը բարձր էր պահել, շաբաթ ու կիրակի օրերը դուրս է եկել, շատ է բացակայել։ Այնպես էին արել, որ մարտկոցի որոշումները հիմնականում իրենք էին կայացնում, Վաչեն մարտկոցի ավագն էր, Մոսոն էլ նրա շուքի տակ լավ էր իրեն զգում, կեղտոտ սովորություն ուներ՝ զինվորի ոտքն էր տրորում, նա սկսում էր դժվար քայլել, նա էլ ուրախանում էր։ Բայց բոլորի վրա չէին կարողանում այդպես անել, Հայկազը չէր թույլ տալիս, որ նման կերպ վարվեին իր հետ։ Մի օր ճաշարանում հաց ուտելիս Հյակազը Կարեն Բաղրամյանին նկատողություն է արել, Մոսոն, Վաչեն եւ մյուսները մոտեցել են նրան, ասել են՝ Կարենի ուտելու ձեւը դուրդ չի գալիս, հել ստեղից։ Հետո համերգ են գնացել օպերա, հետ գալուց Տիգրան Դեմիրճյանի եւ Հայկազ Բարսեղյանի միջեւ կոնֆլիկտ է եղել։ Երեկոյան ժամը 9-ի սահմանում հասել են ինստիտուտ, Հայկազը ներս է մտել իր մոտ, ասել է, որ ինստիտուտից դուրս է ուզում գալ։ Հետո Վաչեն Հայկազին կանչել է, ավելի ուշ 408 սենյակից դուրս են եկել Հայկազը, Վաչեն, Մոսոն, Գնելը եւ գուցե էլի մի քանի հոգի, լավ չի հիշում։ Հետո Հայկազը գնացել է ոտքերը լվանալու, հետո քնել են, որից հետո էլ առավոտյան Հայկազին կախված վիճակում են գտել»,-ցուցմունքում ասել է վկան։

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal