Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Տավուշում և Լոռիում կստեղծվեն պասիվ արևային ջերմոցեր

ECONOMICS

 ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիսարևելյան լեռնային լանդշաֆտներ» ծրագրի նպատակն է Լոռու և Տավուշի մարզերի 11 անտառտնտեսություններում և 9 հատուկ պահպանվող տարածքներում կայուն անտառկառավարման պրակտիկայի ներդրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիսարևելյան լեռնային լանդշաֆտներ» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը նշեց, որ այդ տարածքների ընդհանուր մակերեսը 220 հազար հեկտար է, սակայն վերականգման միջոցառումներն իրականացնում են 5 հազար հեկտարի վրա:

«Տարիներ առաջ` մասսայական անօրինական հատումներից հետո, այժմ այդ տարածքներում ունենք կոճղաշիվային վերաճ, որը որակյալ անտառ չէ: Շատ տարածքներում պետք է վերականգնենք կոճղաշիվային այդ անտառտարածքները: Արդեն ունենք պայմանագիր, համաձայն որի Օձուն համայնքի 90 հա տարածքի վրա կոճղաշիվի հետևանքով առաջացած տարածքը վերակառուցել: Եթե մի կոճղից դուրս են եկել 10-12 շիվեր, դրանցից թողնելու ենք 2-3-ը, որպեզի հետագայում անտառը վերակագնվի: Մենք Օձունի մասով մի հետաքրքրիր բան ենք նկատել: 1990-ականներին Օձուն համայնքի վերին հատվածում եղել են աղբյուրներ և դրանց համար ջուրը եկել է անտառից: Վերջինս մթնոլորտային տեղումները կլանել է և սնել աղբյուրները: Անտառների հատման հետևանքով այդ աղբյուրները ցամաքեցին: Կոճղաշիվային անտառների աճից հետո դրանք որոշակի չափով աշխատեցին: Այժմ հույս ունենք, որ աշխատանքներից հետո դրանք լիարժեք կաշխատեն: Բացի այդ, ծրագրի մեխերից մեկն այն է, որ մենք այլընտրանք առաջարկենք անտառամերձ համայնքի բնակիչներին, քանի որ դրա պայմաններում անտառի վրա ճնշումը կնվազի: Այդ նպատակով մենք մի քանի ուղղություններով սկսել ենք աշխատել»,- ասաց Սայադյանը` հավելելով, որ ծրագրի շրջանակներում մի քանի խոցելի համայնքներին բաժանվել է հակակարկտային ցանցեր, իսկ պասիվ արևային ջերմոցի կառուցումը շուտով կսկսեն Ոսկեպարում: Նրա խոսքով`  դրանք ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը տրամադրում է սոցիալական արդարության սկզբունքով: Խոցելի համայնքների 6-10 տնտեսություններ համախմբվում են, ստեղծում ասոցիացիա և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նրանց հետ պայմանագիր է կնքում, որպեսզի ստեղծվի պասիվ արևային ջերմոց, որի նրանք կարող են օգտվել կլոր տարին: Սայադյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումներով անտառի վրա ճնշումները կնվազեն գոնե 20-30 տոկոսով:

Անդրադառնալով ծրագրի շնորհիվ հակակարկտային ցանցերի տրամադրմանը, Սայադյանը նշեց, որ այդ մասով համագործակցում են ՀՀ ԱԻՆ-ի հետ և արդեն իսկ տրամադրել են Տավուշ, Իծաքար, Վարագավան համայնքներին: «Ծրագիրը նոր է սկսել և հույս ունենք ընդարձակել: Մարդկանց կողմից հետարքրություն կա նաև Դիտավան, Խաշտարակ, Գանձաքար համայնքներին տրամադրելու համար: Ցանցերը երկու տեսակի են` խաղողի այգիների համար, որոնք շարային են և պտղատու այգիների համար, որոնք կանոնավոր դասավորություն ունեն: Ցանցը ունի 4 մետր լայնություն և 80 մետր երկարություն»,- ասաց նա:

Սայադյանի տեղեկացմամբ` ծրագրի մեջ նախատեսված է նաև 200 հազար դոլարի դրամաշնորհ, որպեսզի անտառամերձ համայնքները ներկայացնեն կենսունակ ծրագրեր, ինչի արդյունքում անտառի վրայից հնարավոր կլինի վերացնել ճնշումը: «Բացի դա, ունենք նաև համայնքային ծրագրեր մոտ կես միլիոնի չափով, որը կնպաստի համայնքների կայուն եկամուտ ստեղծելուն: Օրինակ` հակակարկտային ցանցը»,- հավելեց նա:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal