Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուշադրություն հղիներին. ի՞նչ անել ամռան շոգը հաղթահարելու հա... ԼԱՅՖ
Դեմքի խնամքը քնելուց առաջ ԼԱՅՖ
Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակաքաղցկեղային հզոր միջոց ԼԱՅՖ
Երևան, 24.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
482.48
$
539.12
Սոս Ջանիբեկյանը լուսանկարել է իր ընտրյալին և հրապարակել (ֆոտո) Հայտնի են Չիլի-Ավստրալիա և Գերմանիա-Կամերուն խաղերը սպասարկող մրցավարները Կոալիցիան տվյալներ չունի ԻՊ-ի պարագլխի ճակատագրի մասին. Պենտագոն Քիմ Քարդաշյանը 380 հազար դոլարով գնել է Ժակլին Քենեդիի ժամացույցը Պլանային ջրանջատում Սպիտակում ԵԱՏՄ-Իրան համագործակցության հարթության մեջ ավելի լայն հնարավորություններ են բացվում Հայաստանի համար. Վարդան Ոսկանյան Շատ մոտիկից. 10 աստղեր ու 0 Photoshop. ահա իրական պատկերը ՊՍԺ-ն առաջարկել է Վերատիին 12 միլիոն եվրո, իտալացին ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա Եվրոպայի եկեղեցիների միությունը քննադատել է Թուրքիային բյուզանդական Այա Սոֆիա տաճարում մահմեդական աղոթք և Ղուրանից ընթերցումներ անելու կապակցությամբ Ձկներին աստղերը կօգնեն նոր ուղղություն ընտրել. Հունիսի 24-ի աստղագուշակ Գալե-2017. Ֆեդերերը և Խաչանովը կիսաեզրափակչում են Վերջ յուղոտ մաշկին - Ինչպես հեռացնել դեմքի տհաճ փայլը Եթե դուք օգտվում եք բանկոմատներից, ուրեմն սա պարտադիր պետք է իմանաք. կարդացեք ու կիսվեք հարազատների հետ Ամերիկյան ավիահարվածների հետևանքով 1 ամսում մոտ 500 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում ԵՄ սահմանափակելու է վիզաների տրամադրումը այն երկրների քաղաքացիներին, որոնք հետ չեն ընդունում միգրանտներին Ձեր բնավորությունը՝ ըստ խմած սուրճի ՔԿՀ-ում մահացած դատապարտյալի գործով նշանակված փորձաքննության պատասխանները հայտնի են «Սպասում էի, որ Յուտայի մայրը «կիսուրություն» է անելու». Սերինե Խալոյանը` ճապոնացի ամուսնու ընտանիքի մասին Բերլուսկոնի․ Թրամփի մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս նրա կինը Դուք ապշած կմնաք. 11 տրանսգենդերային փոփոխություններ, որոնք չափազանց բնական են

Դավիթ Լոքյանն այցելել է Շիրակի մարզի խոշորացված համայնքներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Շիրակի  մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է մարզի մի շարք խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Ամասիա համայնքում նախարարին տեղեկացրել են,  որ Ողջի բնակավայրում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ: Այնուհետև Դ. Լոքյանը եղել է համայնքային կենտրոնում, զրուցել բնակիչների հետ,  այցելել «Բանդիվան կաթ» ՍՊԸ, որտեղ նրան ներկայացրել են  ընկերության աշխատանքները: «Բանդիվան կաթը» 2007 թվականից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ: Կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի  տնտեսություններից:  Ընկերության արտադրանքն առաքվում է հանրապետության մի շարք մարզեր, ինչպես նաև Երևան:

Նշենք  նաև,  որ «Բանդիվան կաթ» ընկերության ապխտած պանիրը միակ արտադրատեսակն է, որն արտահանվում է Իսրայելի պետություն:

Ամասիայի գյուղապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ  Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախարարին զեկուցել է, որ խոշորացման գործընթացից հետո  Ողջիից-Ամասիա 12 կմ  հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային  եղանակով, կարգավորվել են մի շարք հարցեր: Մարզի Արփի խոշորացված համայնքում նախարարը ծանոթացել համայնքում սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքների ընթացքին: Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության  «Համայնքների զարգացումը՝  Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Համայնքի Բերդաշեն կենտրոնում նույնպես տեղի է ունեցել խորհրդակցություն:

loading...
website by Sargssyan