Իսպանացի գիտնականները հանգել են եզրակացության, որ ձիթապտուղը դրական ազդեցություն ունի մարդու առողջության վրա։ Բարսելոնայի համալսարանի փորձագետները պարզել են, որ ձիթապտղի կեղևը պարունակում է ձիթապտղի թթու, որը խոչընդոտում է չարորակ ուռուցքների զարգացմանն ու վերացնում է քաղցկեղի բջիջները։
Կատարված հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ձիթապտղի օգտագործումն օգնում է պայքարել կրծքի ու աղիքի քաղցկեղի դեմ։
Բացի այդ, այն նաև պարունակում է վիտամին E, որը կարևոր դեր ունի ուղեղի, թոքերի ու արյան բջիջների աշխատանքի համար։