Հավաքածուի մեջ մտնող տոնային քսուքները Քիմի մաշկը ավելի մուգ են դարձրել, քան այն իրականում կա, և շատերն սկսել են քննադատել նրան՝ մաշկի գույնն արհեստականորեն փոխելու համար:
Instagram –ում նույնիսկ գրել են, որ Քիմը, վազելով փառքի հետևից, մոռանում է սահմանների մասին, իսկ նրա գեղեցկությունը «նկարվում» է միայն շպարով:
Քիմ Քարդաշյանին այս քննադատությունները չեն կաշկանդում: Նա գտնում է, որ այսպիսով ավելի է մեծացնում հետաքրքրությունը՝ իր ստեղծած կոսմետիկայի նոր հավաքածուի հանդեպ: