Ալկոհոլային խմիչքներ խմե՞լ, թե`ոչ
ԼԱՅՖPast.am-ը գրում է.
Գիտնականները 20 տարի շարունակ ուսումնասիրել են 55-ից մինչև 65 տարեկան 1800 ամերիկացիների:Փորձի մասնակիցները բաժանվել են երեք խմբի`հարբեցողներ, չափավոր խմողներ և չխմողներ։
Գիտնականների ուսումնասիրությունից պարզվել է, որ ալկոհոլից լրիվ հրաժարվող մարդիկ ավելի վաղեն մահանում, քան մյուսները։Միջին հաշվով նրանց 69% -ը իրենց 65 տարին չեն բոլորում։Հարբեցողների մոտ այդ ցուցանիշը կազմում է 60%, իսկ քիչ խմողների մոտ ընդամենը 41%:
Սա այն դեպքում, երբ խմիչքը ակնհայտորեն մեծացնում է հիվանդությունների և դժբախ տ պատահարների վտանգը։Եվ բոլորովին կարևոր չէ, թե որքան է մարդը սպորտով զբաղվում, որքան է մաքուր օդ շնչում և ինչպես է սնվում:
Գիտնականները պնդում են, որ առավել վտանգավոր է ալկոհոլից հանկարծակի հրաժարվելը։ : Եթե խմիչքի սիրահարները կտրուկ հրաժարվեն խմել, ամենայն հավանականությամբ նրանք ավելի շուտ կմահանան, քան այն դեպքում, եթե շարունակեն ալկոհոլի չարաշահումը: