Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը մեղմացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի աղմկահարույց գործով մյուս կալանավորվածներին առաջադրված մեղադրանքն օրեր առաջ մեղմվել է:
Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատել է Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն):
Ներկայումս Բաբայանն ու մյուսները մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, այն է ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը:
Հիշեցնենք, որ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: