«Կարմիր բլուր» թաղամասի մոտակա գերեզմանատանը հայտնաբերվել է քայքայված դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը տղամարդու դի կա։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Չարբախի բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը։
Ոստիկաններն ու քննիչները գերեզմանոցում հայտնաբերել են տղամարդու քայքայված դի։ Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70 շենքի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Շողունցն էր։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկան։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է մոտ 5 օր առաջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում