Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր ներդրումներ Կոտայքի գյուղատնտեսությունում. Իգնատի Առաքելյանն այցելել է մարզ

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, որտեղ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքում կառուցվող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր: Նախարարը շրջել է համալիրում, ծանոթացել  շինարարական աշխատանքների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հունանյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել ջերմոցային համալիրի շինարարությունը, որի համար ներդրվելու է 5.5 մլրդ դրամ: 11 հա տարածք ունեցող ջերմոցային տնտեսությունում տարեկան նախատեսվում է արտադրել 5000-6000 տոննա լոլիկ, որի մեծ մասը կիրացվի տեղական շուկայում: Արտահանման շուրջ ևս արդեն բանակցություններ են վարվում Ռուսաստանի Դաշնության և արաբական երկրների հետ:  Այստեղ նախատեսում են հաջորդ երկու տարիների ընթացքում կառուցել ևս 20 հա լոլիկի արտադրության ջերմոցային համալիր, որը կապահովի 200 մշտական աշխատատեղ տեղի բնակչության համար:

Այնուհետև նախարարն ուղևորվել է գյուղմթերքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող «Վիլֆուդ» ՍՊԸ:  Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Առաքելյանը տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքի մոտ 35 տոկոսն իրացվում է տեղական շուկայում, իսկ մնացած մասն արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա: Օգոստոսին նախատեսվում է բացել նոր արտադրամաս, որը  թույլ կտա կրկնապատկել արտադրանքի ծավալները:  Բացի այդ, ընկերությունում 2008 թվականին ներդրվել է գերմանական նոր հոսքագիծ, որի շնորհիվ հնարավոր է դարձել կազմակերպել եվրոպական ստանդարտներին համապատասխանող կափարիչների արտադրություն:

Այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Նոր Գեղի համայնքում նորակառույց «Քեյ Էմ Ջի» ելակի ջերմոցային տնտեսություն: Ընկերության տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոն նշել է, որ 3 հա-ի վրա սկսել են զբաղվել ելակի արտադրությամբ,  աճեցնում են «Ալպիոն» տեսակի ելակ: Օգոստոսին նախատեսում են բերք ունենալ,  որը կիրացնեն տեղական շուկայում, ինչպես նաև կարտահանեն ՌԴ:

«Մենք այսօր եղանք մարզում կառուցվող նոր ջերմատներում, որոնք ամբողջությամբ նոր ներդրումներ են և արտահանման մեծ ներուժ ունեն: Եղել ենք նաև «Վիլֆուդ» գործարանում, որը բարձրակարգ պահածոյացված արտադրանք է թողարկում և շարունակում է ներդրումներ կատարել՝ ընդլայնելու արտադրությունը: Սրանք այն լավ օրինակներն են, որոնք դրական ազդակ կլինեն մյուս ներդրողների համար այն առումով, որ հայկական արտադրանքը մրցակցային կարող է լինել Ռուսաստանի և արտերկրի շուկաների համար»,- ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ ջերմոցաշինությունը Հաայստանում զարգացման նոր թափ է ստանում, քանի որ այստեղ ռիսկերը նվազագույնի են հասցված, այն ապահովագրված է բնակլիմայական աղետներից, ավտոմատացված համակարգեր են ներդրված, որտեղ մարդկային գործոնը շատ փոքր  է:

Անդրադառնալով կառավարության ծրագրի գյուղատնտեսության հատվածին՝ նախարարը նշել է, որ նախատեսվում է մատչելի ֆինանսական միջոցներ տրամադրել գյուղացիական տնտեսություններին կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցների, ինտենսիվ այգիների համար: 

Բացի այդ, 2018 թվականից կիրականացվի ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որպեսզի շատ արագ այն ներդրվի հանրապետության բոլոր թիրախային գոտիներում՝ կարկտահարության և բնական այլ աղետների վնասները փոխհատուցելու նպատակով, ինչն այսօր արդիական խնդիր է գյուղատնտեսության զարգացման ճանապարհին:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal