Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


26–ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատավճիռը՝ մեկ շաբաթից. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ սպասվում էր, որ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի ԵԿՄ Մալաթիա տարածքային կառույցի նախկին նախագահ, 2006 թ.–ին համայնքի կենտրոնում ինքնաձիգի կրակոցներից սպանված 26–ամյա Սեդրակ Զատիկյանի գործով մեղադրվող՝ սպանության 2–րդ «պատվիրատու» Նարեկ Խաչատրյանի մասով դատավճիռը, սակայն ամբաստանյալի փաստաբանը չէր ներկայացել դատարան, ու նիստը հետաձգվեց:

Զատիկյանի սպանության գործի քննությունը տևել է շուրջ 11 տարի: Այդ գործով առաջին դատավճիռը հրապարակվել է 2007 թ.–ին, երկրորդ դատավճիռը՝ 2013–ին, իսկ այս մասով քննությունն ընթանում է արդեն 1,5 տարի: Այս գործով մեղադրյալ Նարեկ Խաչատրյանը 9 տարի հետախուզման մեջ է եղել:

Հաջորդ նիստում դատարանը դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, կլսի Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվողներից Նարեկ Խաչատրյանի վերջին խոսքը, պաշտպանի ճառը և կհրապարակի դատավճիռը:

Նշենք, որ խոսքը Մալաթիա–Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի երկու որդիների՝ Սեդրակի և Անդրանիկի սպանությունը 100000 դոլարով պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի մասին է: Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Խաչատրյանն ու Ստեփան Հակոբյանը պարբերաբար վիճել են Սեդրակ Զատիկյանի հետ, որի պատճառով նրանց միջև առաջացել է թշնամություն: Առաջին երկուսը ցանկացել են սպանելով վրեժխնդիր լինել Սեդրակից և խոսակցությունների ընթացքում առաջարկել են Արսեն Առուշանյանին (Նարեկ Խաչատրյանի հոր ընկերոջ որդուն) սպանել Սեդրակ Զատիկյանին՝ խոստանալով գումար: Նշենք, որ մեղադրվող Նարեկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը:

Այս գործով դատապարտված է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին՝ 33–ամյա Ստեփան Հակոբյանը. նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել որպես սպանության պատվիրատու:

Գործով մի վկան՝ Ահարոն Հակոբյանը, բացակայում է ՀՀ–ից: Ըստ քրգործի նյութերի՝ վկա Ահարոն Հակոբյանը մաքսային ծառայության մի պաշտոնյայի ուղեկցությամբ սպանության պատվերի գումարի մի մասը վերցրել էր պատվիրատուներ՝ Ստեփան Հակոբյանից և Նարեկ Խաչատրյանից ու սպանությունից ժամեր անց տարել–տվել էր մարդասպանին: Գործով մյուս վկան՝ Արամ Արամյանը, ինքնասպան է եղել անհասկանալի հանգամանքներում՝ այդպես էլ չհասցնելով ցուցմունք տալ դատարանում: Չի բացառվում, որ այս հանգամանքն է նաև պատճառը, որ Ահարոն Հակոբյանը հեռացել է Հայաստանից:

Նշենք, որ 26–ամյա Սեդրակ Զատիկյանի հայրը` Վահան Զատիկյանը, մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 7–ին: Պաշտոնական վարկածով՝ վերջինս մահացել է սրտի կաթվածից:

Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006 թ. հունիսի 22–ին Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում. անհայտ անձը ԱԿ–74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետևանքով վարորդ, 31–ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել:

Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 37–ամյա, 3 երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Իսկ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ 2013–ի հունվարի 13–ին՝ ժամը 7:00–ի սահմաններում հայտնաբերվել է 31–ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli