Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի հնագետներն այս տարի պեղումներ կիրականացնեն 33 տարբեր հնավայրերում

CULTURE

 ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն ամեն տարի հնագիտական պեղումներ է իրականացնում Հայաստանի տարբեր վայրերում: Վերջին տարիների հնագիտական ձեռքբերումների, արժեքավոր գտածոների, առաջին անգամ պեղվող հուշարձանների, օտարերկրյա համագործակցության  մասին մանրամասներ ճշտելու համար «Արմենպրես»-ը զրուցել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, Հայաստանի եւ Արցախի քանի՞ հնավայրում այստարի պեղումներ կիրականացվենԿա՞ն պեղավայրերորոնքկուսումնասիրվեն առաջին անգամ:

-ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը  դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը այս տարի Հայաստանի 33 տարբեր հուշարձաններում պեղման աշխատանքներ կատարելու հետ կապված: Մենք ունենք երեք տիպի նպատակային ծրագիր` զուտ գիտական, բազային ուսումնասիրություններ, աշխատանքներ վտանգված հուշարձանների տարածքում եւ վերականգնման ծրագրերի շրջանակներում պեղումների կամ մաքրման աշխատանքների իրականացում: Արցախի տարածքում այս տարի եւս պեղելու ենք Տիգրանակերտը, մեկ կամ երկու պեղավայրում համալսարանի համատեղ արշավախումբը դաշտային հետազոտական աշխատանքներ կիրականացնի:

Այս տարի  առաջին անգամ կուսումնասիրենք Արմավիրի մարզի «Լեռնագոգ», «Նորավան» հուշարձանների տարածքները, որտեղ անցյալ տարի ստուգողական աշխատանքներ են կատարվել: Ըստ երեւույթին, դրանք Ք. ա.  9-րդ, 8-րդ եւ 7-րդ հազարամյակների շերտեր տվող հուշարձաններ են, եւ եթե հանկարծ մենք այնտեղ բնակատեղի արձանագրենք, դա կլինի Արաքսից հյուսիս ընկած տարածքների ամենահին բնակատեղին, որ երբեւիցե արձանագրվել է: Մենք կփորձենք հետազոտություններ կատարել նաեւ Ելփին գյուղի տարածքում, որտեղ ժայռափոր մի հետաքրքիր կառույց կա` «Մհերի դուռ»-ը: Այն ուրարտական մշակույթի շատ հետաքրքիր դրսեւորման ձեւ է: Այդ հուշարձանը չափագրված չէ, շուրջբոլորը գտնվող հողերի մեծ մասը սեփականաշնորհված են, սակայն այնտեղ տեղեր կան, որ հնարավոր է դեռ ստուգողական պեղումներ իրականացնել:

-Ո՞ր պեղավայրերի հետ եք այս տարի մեծ հույսեր կապումի՞նչ հայտնագործությունների ակնկալիքներ կան:

-Հնագիտական ցանկացած հետազոտություն խնդիր ունի կորզելու տեղեկատվություն անցյալի մասին: Ցանկացած արշավախումբ, որ գնում է դաշտ, արդեն ինչ էլ կորզի, խնդիր է լուծում: Հիմա «Կառնուտ»-ում ենք սկսել փրկարարական պեղումներ իրականացնել: Ք. ա. 4-րդ, 3-րդ հազարամյակներում այս տարածքներում մի մշակույթ կար, որը մենք կոչում էինք Շենգավիթյան կամ Կուր-Արաքսյան մշակույթ: Այստեղ պեղել ենք կամ ամենավաղ փուլի, կամ ավարտական, արդեն կազմալուծման ամենավերջին փուլում գտնվող դամբարաններ, իսկ միջնամասին վերաբերվող դամբարաններ գործնականում չունենք: «Կառնուտ»-ում դամբարաններ ենք գտել, եւ փրկարարական պեղումների արդյունքները ցույց են տվել, որ այդ նյութերի մեծ մասը վերաբերում է միջին, վերջին փուլերին: Շատ քիչ սկզբնաղբյուրներ ունենք այս առումով, եւ սա կնշանակի, որ մենք կհարստացնենք մեր աղբյուրագիտական բազան այնպիսի նյութերով, որ մեր ձեռքի տակ շատ քիչ կա: Մենք խնդիր ունենք պարզելու «Լեռնագոգ»-ի տարածքում վաղագույն բնակավայրերի ամենահին շերտեըը:

«Ակնաշեն»-ի եւ «Մասիս բլուր»-ի տարածքում բացված շերտերը վերաբերում են Ք.ա. 6-րդ հազարամյակի սկզբին, բայց մենք չենք սպառել դեպի ներքեւ իջնելու մեր պեղումների հնարավորությունները, եւ հույս ունենք, որ յոթերորդ հազարամյակին վերաբերող շերտեր կբացենք:

-Որո՞նք եք համարում 2016 թվականի ամենակարեւոր եւ արժեքավոր գտածոներըԻ՞նչ ճակատագրի են դրանք արժանացելՀանրապետությունումկա՞ն գտածոների համար անհրաժեշտ պայմաններ:

-2016 թվականին Դեբեդի ավազանում գտնվող «Հաղթանակ-3» հուշարձանում երկրաբանական հսկայական շերտերը կտրել եւ հասել ենք հնագույն ժամանակների, մինչեւ միլիոն, միլիոնից ավելի տարի վաղեմության շերտերին, որոնք, ամենայն հավանականությամբ, մեզ կպատմեն այն առաջին նախամարդկանց մասին, որ եղել են այս տարածքում: Հաջորդ կարեւոր ձեռքբերումը «Ակնաշեն»-ի պեղումներն են, որտեղ 6-րդ հազարամյակի առաջին կեսի շերտեր ենք բացում եւ ամեն տարի այդ շերտերը հսկայական նյութ են տալիս: Շատ հետաքրքիր արդյունքներ ունենք «Քարաշամբ»-ի դամբարանադաշտի պեղումներից: Անցյալ տարի Ք. ա. 15-րդ դարի դամբարաններ էինք բացել՝ լի պաշտամունքի առարկաներով: Պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները նախ գալիս են հնագիտության ինստիտուտ, ապա ենթարկվում մաքրման և ռեստավրացիայի, հաշվառվում են, մանրադիտակների տակ ուսումնասիրվում, այնուհետև ուղարկվում են արտասահմանյան լաբորատորիաներ անալիզների նպատակով: Դրանք բավական թանկ արժեն, սակայն արտերկրի մեր գործընկերների միջոցով այդ գործերն անվճար են կատարվում: Հայաստանյան մշակույթն այսօր գիտական առումով հանրահռչակվում է ժամանակակից գիտության ամենավերջին պահանջներին համապատասխան տվյալներով, համապատասխան լաբորատորիաներում: Ցուցադրման ենթակա գտածոները թանգարայնացվում են: Նյութերը հիմնականում հանձնում ենք Հայաստանի պատմության, Երեւանի պատմության պետական թանգարաններ, ինչպես նաեւ պեղավայրերին մոտ գտնվող երկրագիտական թանգարաններ:

-Պետությունը որքանո՞վ է աջակցում պեղումների իրականացմանն ու յուրաքանչյուր տարի որքա՞ն գումար է հատկացվում դրանք իրականացնելուհամար: 2017-ին օտարերկրյա ի՞նչ արշավախմբերի հետ եք համագործակցելու:

 - Դաշտային հետազոտական աշխատանքներ կազմակերպելու համար պետությունը 2007 թվականից հնագիտության ինստիտուտին 100 միլիոն դրամ է հատկացնում: Օտարերկրյա արշավախմբերի հետ իրականացվող համատեղ պեղումներն էլ կատարվում են համաֆինանսավորմամբ: Հայաստանում հուշարձանների բացարձակ մեծամասնությունը վտանգված է, եւ ինչքան ասեք դաշտ կա աշխատելու: Այդ գումարներն այսօր բավարարում են ինչ-ինչ աշխատանքներ կատարելու համար: Յուրաքանչյուր տարի Հայաստանի տարածքում պեղումներ իրականացնելու նպատակով Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն աշխատում է աշխարհի 15 գիտական կենտրոնների հետ:

- ՀՀ մշակույթի նախարարությունը  պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակովվարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարելինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն այս հարցի շուրջՉկա՞, արդյոք, հուշարձաններիվտանգման խնդիր:

-Մենք այդ հարցը քննարկել ենք Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ: Ակնհայտ է, որ եթե ուզում ենք հուշարձանը նորմալ պահպանվի, չվտանգվի, այն պիտի կոնկրետ տեր ունենա: Հուշարձանները հենց այնպես օրենքներով չէ, որ պետք է պահվեն: Դրանք ամենօրյա խնամքի կարիք ունեն, հետեւաբար յուրաքանչյուր հուշարձան պիտի ունենա իր տերն ու խնամողը, իսկ մեր հուշարձանների քանակը բավական մեծ է: Առաջիկա հարյուր եւ ավելի տարում Հայաստանն այդ հուշարձանները պահպանելու ռեսուրսներ չի ունենա, եւ այդ հարցի լուծման ճանապարհներից մեկը դրանք զբոսաշրջության նպատակով ճիշտ կիրառելն է: Հուշարձանները զբոսաշրջության նպատակներով օգտագործելու գաղափարն այլընտրանք չունի, բայց դա պահանջում է քաղաքականության մշակում, մասնագիտական շատ լուրջ աշխատանք: Մենք որոշ հարցերի շուրջ մեր մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացրել ենք նախարարություն, եւ դրանք բոլորն էլ ընդունվել են:

-Շուշիի մզկիթի օրինակով կարող ենք ասելոր Ադրբեջանն անընդհատ բողոքի ալիք է բարձրացնում տարբեր ատյաններում մահմեդականհուշարձաններում պեղման եւ մաքրման աշխատանքներ իրականացնելու հետ կապվածՔանի՞ մահմեդական հուշարձան ունենք մեր տարածքում եւինչպես եք վերաբերվում Ադրբեջանի կողմից բարձրացված այն հիստերիայինթե մեր հնագետներն, իբր, վնասում են մահմեդական հուշարձանները:

- Շատ են մեր տարածքում մահմեդական հուշարձանները: Դրանք հիմնականում դամբարաններ են: Եթե մեր հարաբերությունները նորմալ լինեին, ճիշտ կլիներ, որ այս հուշարձանների վրա միասին աշխատեինք: Հայաստանի տարածքում գտնվող մահմեդական հուշարձաններում մենք պեղումներ չենք իրականացնում, քանի որ դրանք պեղելուց հետո ամրակայման խնդիր է ի հայտ գալիս, իսկ դա մեծ գումարների հետ է կապված: Ամեն դեպքում հուշարձանները սպասում են իրենց հետազոտողին, իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան վերականգնման ծրագիր մշակել: 

Հարցազրույցը վարեց Անի ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal