Մեյը խոստացել Է Brexit-ի ընթացքում հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել Է Եվրամիությունից երկրի դուրսբերումն իրականացնել «սահուն ու կազմակերպված»՝ անսալով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա Էլեկտրոնային նամակում, որն ուղարկվել Է երկրի քաղաքական իստեբլիշմենթի ներկայացուցիչներին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գահաճառից առաջ, որը բրիտանական խորհրդարանում կհրապարակի կառավարության երկամյա ծրագրի հիմնական դրույթները: «Քանի որ դա լինելու Է կառավարություն, որը խորհրդակցում Է եւ հաշվի առնում մյուսների կարծիքները, մենք պարզորոշ հասկանալ ենք տալիս, որ ցանկանում ենք Brexit-ն իրականացնել՝ համագործակցելով խորհրդարանի, գործարար շրջանների, երկրի ինքնավար մասերի վարչակազմերի եւ ուրիշների հետ, որպեսզի ապահովենք սահուն ու կազմակերպված դուրս գալը»,- այդ նամակից մեջբերում Է անում Financial Times թերթը: Մեյի խոսքով՝ կաբինետի առաջնահերթ խնդիրն այն Է, որ «Brexit-ն իրականացվի ճիշտ ձեւով»: «Դա նշանակում Է այնպիսի համաձայնագրի կնքում, որը կապահովի անցյալ տարվա հանրաքվեի արդյունքների կատարումը եւ կստանա առավելագույն հանրային աջակցություն»,-պարզաբանել Է վարչապետը:
Մեյը հայտարարել Է, որ իր գլխավորած կառավարությունը մտադիր Է ոչ միայն Brexit-ի պայմանների շուրջ առավել շահավետ համաձայնագրի հասնել Եվրամիության հետ, այլեւ ամրապնդել տնտեսությունը, ստեղծել ավելի արդարացի հասարակություն, բարձրացնել երկրի կարգավիճակը համաշխարհային ասպարեզում եւ համախմբել բնակչությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: