Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԵԿ-ը ՀԴՄ-ներով կատարվող մոնիթորինգի շրջանակում 838 ծանուցում է ուղարկել ռիսկային տնտեսավարողներին

ECONOMICS

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաներով կատարվող մոնիթորինգի շրջանակում առաջին ծանուցումներն ուղարկվել են մայիսի 5-ից և այդ ընթացքում մինչև հունիսի 17-ն արդեն ուղարկվել են 838 ծանուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը: Նրա խոսքով` այդ թվից 143-ը կրկնակի են ուղարկվել տնտեսավարող սուբյեկտներին ռիսկային վարքագիծ ցուցաբերելու համար:

«Ունենք 34 առարկություն և բացատրություն, որոնց մի մասն ընդունվել են որպես հիմնավորում, իսկ մի մասը համարվել է ոչ հիմնավոր, և նրանց մոտ պետք է իրականացվեն հսկողական միջոցառումներ` ճշտելու դրանց իրականությունը»,- ասաց Այվազյանը` ներկայացնելով, որ ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրում է հարկ վճարողների ռիսկային փոփոխությունները, դրանց դինամիկան և նրանց ուղարկված ծանուցումների միջոցով փորձում կանխարգելել անապրանք փաստերով գործարքների, իրացման հայտերի թերհայտարարագրման, գների նվազեցման ռիսկերը:

Նրա խոսքով` իրենց աշխատանքներն ուղղված են տարածքային հարկային տեսչություններից տեսչական ընթացիկ հսկողությունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն:

«Նախկինում հարկային տեսուչն էր իր զեկույցով հիմնավորում որևէ հարկ վճարողի մոտ հսկիչ դրամարկղային մեքենաների ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը, այսուհետ համակարգն է ստուգելու այն, և դրանով իսկ արդեն բացառվելու են հարկային մարմնի ու հարկ վճարողի շփումները` արդյունքում նաև ունենալով կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեցում: Հույս ունենք, որ համակարգի ներդրումը նոր որակի կբարձրացնի ՊԵԿ-հարկ վճարողներ հարաբերությունները, կձևավորի նաև նոր մշակույթ, որը խարսխված կլինի արդար, թափանցիկ կառավարման հենքի վրա: Միաժամանակ ակնկալում ենք, որ այն կհանդիսանա կարևոր օղակ, որը ռիսկերի կառավարման և օպերատիվության հարցում մեզ բավականին օժանդակություն կցուցաբերի»,- ասաց նա:

Մխիթար Այվազյանն ընդգծեց, որ համակարգի մեջ նաև ներդրված է «խելացի» կառավարման գաղափարը, որի պարագայում արդեն տեղեկատվական տվյալների բազայի հիման վրա ամբողջապես վերլուծվում են հարկ վճարողի տնտեսական գործունեության բոլոր առանցքային հարցերը:

ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնի եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի պետ Շուշան Հովհաննիսյանը բացատրեց, թե ինչ է նշանակում չափագրում: Նրա խոսքով`  հարկային ծառայողների կողմից իրականացվում են որոշակի ստուգումներ, որոնք դեռևս պարտավորություններ չեն առաջացնում, չափում են հարկի վճարողի ապրանքատեսականին, գները և այլն:

«Եթե հարկային ծառայողները չափագրում են իրականացրել հարկ վճարողի մոտ, որից հետո նա նվազեցրել է իր իրացման շրջանառությունը, գուցե նաև չի տպել համապատասխան գործարքը, ապա այս պարագայում մենք առանձնացնում ենք տվյալ հարկ վճարողին, հետաքրքրվում ենք, թե ինչու է փոխել վարքագիծը, իրացման շրջանառությունը: Սակայն բոլոր հարկ վճարողներին նման մոտեցում չենք ցուցաբերում, քանի որ կան որոշակի գործոններ, որոնցով պայմանավորված նրա իրացման շրջանառությունը կարող է տրամաբանորեն փոխվել, օրինակ՝ սեզոնայնությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ մոնիթորինգի բաժնի պետ Գուրգեն Վարդանյանը նշեց, որ մոնիթորինգի կենտրոնը 6 300 ընկերությունների ցանկից պետք է ընտրություն կատարի, թե որոնք են իսկապես ռիսկային: Նրա խոսքով` ծանուցումն ուղարկելուց հետո հնարավորություն կա իմանալու՝ ստացողը դիտե՞լ է այն, թե ոչ:

«Մեր ուղարկած հայտերի 66 տոկոսը դիտարկվել է, 17 տոկոսը կրկնակի ծանուցում է ստացել: Այսինքն`առաջին ծանուցումը ստանալուց հետո նրանց վարքագիծը չի փոխվել, և այն համարել ենք ռիսկային ու կրկնակի ծանուցել: 6 տոկոսն արձագանքել է մեր ծանուցումներին»,- ասաց Վարդանյանը` տեղեկացնելով, որ հուլիսի 1-ից նախատեսված է, որ ծանուցումներն ուղարկվեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներին:

Նա նաև բացատրեց, որ եթե ծանուցումների արդյունքում տնտեսավարողների վարքագիծը չի փոխվում, ապա կենտրոնը որոշակի ցանկ է կազմում և տրամադրում ստուգող մարմիններին, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն և պարզեն ռիսկային վարքագծի պատճառները:  

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli