Սեռերի պայքար «Երկիր ծիրանի»-ում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, աշխատանքային այցով գտնվելով Գեղարքունիքի մարզպետարանում, ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում աչքի ընկած մի խումբ բուժաշխատողների:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին մարզի բուժհաստատությունների տնօրեններ, բժիշկներ եւ բուժքույրեր, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորեցին մարզի բուժաշխատողներին՝ ցանկանալով նրանց արգասաբեր աշխատանք, առողջություն եւ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ եւ անձնական կյանքում: Ապա Լեւոն Ալթունյանը ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի բժիշկներ Վիգեն Գրիգորյանին եւ Մարինե Խաչատրյանին, նույն հաստատության բուժքույր Սիրուն Սարիբեկյանին եւ Վարդենիսի պոլիկլինիկայի վիրաբույժ Ռուբեն Խաչատրյանին:
Խոսրով Խլղաթյան