Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանին զսպող կարևոր գործոն կլինի հայկական կողմի դիրքորոշման կոշտացումը. քաղաքագետ

POLITICS

Ադրբեջանին զսպող կարևոր գործոն կլինի հայկական կողմի դիրքորոշման կոշտացումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ էսկալացիայի հավանականությունը մեծ է: Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո չկարողանալով ցանկալի հունով վերսկսել  քաղաքական բանակցությունները, ցանկալի զիջումներ կորզել հայկական կողմից, այժմ փորձում է ճնշում գործադրել էսկալացիայի միջոցով: Նման պարագայում Ադրբեջանին զսպող գործոն է հայկական կողմի դիրքորոշման կոշտացումը: Ի դեպ, դա և՛ բանակցային գործընթացում, և՛ սահմանային հատվածում` սեփական կամքը թելադրելու տեսանկյունից: Դրան ինչ-որ առումով ականատես ենք եղել, այդ մոտեցումը պետք է շարունակվի»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո որդեգրել է ոչ ադեկվատ կեցվածք, հետևաբար հայկական կողմը պետք է հասկացնի, որ կառուցողական մոտեցումը անսահմանափակ չէ, ինչպես նաև կան կարմիր գծեր, որոնք Ադրբեջանը չպետք է անցնի: Նարեկ Մինասյանն ընդգծեց, որ այստեղ, բնականաբար, համանախագահները որոշակի զսպող դերակատարում պետք է ստանձնեն:

Երբ տեղի ունեցան Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, Նարեկ Մինասյանը նշեց, որ հստակ ընկալում կար` բանակցությունները տուժեցին ապրիլյան պատերազմից հետո: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն է վստահության վերականգնումը:

«Հայկական կողմը շարունակում է հետևողականորեն հայտնել իր պատրաստակամությունը ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված: Մեր մոտեցումը հետևյալն է, այո, փոխվստահության միջավայրը և հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը խիստ անհրաժեշտություն են հետագա քաղաքական գործընթացը առաջ մղելու համար: Առանց դրանց բանակցային գործընթացում առաջընթաց չենք կարող ունենալ»,-ասաց Նարեկ Մինասյանը: Քաղաքագետը նկատեց, որ, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը բարձր մակարդակով կասկածի տակ է դնում այն, որ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ չնայած միջնորդները հետևողականորեն բարձրաձայնում են, որ այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն:

«Համանախագահները կոչ են անում վերսկսել բանակցությունները, բայց կա պարզ բանաձև. Ինչպե՞ս բանակցել, երբ քեզ վրա կրակում են, փոխվստահության միջավայր չկա: Հետևաբար, նախ պետք է փոխվստահության միջավայր ձևավորել»,-ավելացրեց քաղաքագետը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Համանախագահները հանդիպել են Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի (հունիսի 10) և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (հունիսի 19) հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ ունեցան արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խոր մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից:

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia