Ереван, 30.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պաշտոնեական կեղծիք կատարած քննիչի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ

ОБЩЕСТВО

Քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության նախկին ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանը շահադիտական նպատակով և անձնական դրդումներով կազմել է ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ, որին օժանդակել է Աբովյան քաղաքի բնակիչ Արմեն Միրզոյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչ Արմեն Միրզոյանն իր ընկերուհի Իրա Խուդիյանի հետ անձնական հարաբերությունները պարզելու նպատակով, 18.09.2015թ.-ին նրան տարել է Վերի Պտղնի գյուղի տարածքում գտնվող հյուրանոցային համալիր: Այնտեղ վերջիններիս միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո, Ա. Միրզոյանը, բանալու միակ օրինակով փակել է հյուրանոցի սենյակի դուռն ու հեռացել, ընկերուհուն` նրա կամքին հակառակ, արգելափակելով հիշյալ սենյակում: Իրավիճակից դուրս գալու այլ ելք չգտնելով` Ի. Խուդիյանը ցատկել է սենյակի պատուհանից և մարմնական վնասվածք ստանալով, կարողացել է հեռանալ նշված վայրից: Այնուհետև, դեպքի վերաբերյալ Ի. Խուդիյանի հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որով վարույթն իրականացրել է ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանը:  Քննության ընթացքում իրեղեն ապացույց են ճանաչվել գործով տուժող Ի. Խուդիյանի անձնական իրերը, այդ թվում` 1600 ԱՄՆ դոլարը, սակայն քննիչ Վ. Ալեքսանյանը, նշված գումարից մի մասը  վերջինիս չվերադարձնելու շահադիտական նպատակով, ինչպես նաև քրեական գործի քննության ընթացքում իր հետ մտերմացած Արմեն Միրզոյանի հետ հարաբերությունները չվատթարացնելու անձնական դրդումներով, նրա օժանդակությամբ կազմել է կեղծ բովանդակությամբ արձանագրություն, որում ակնհայտ սուտ գրառում է կատարել, թե իբրև 1600 ԱՄՆ դոլարն ամբողջությամբ վերադարձրել է գործով տուժողին, մինչդեռ իրականում այդ պահին վերադարձրել է միայն 900 ԱՄն դոլարը:

Բացի այդ, արձանագրություն կազմելը հեշտացնելու և այն օրենքին համապատասխան կազմված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, քննիչ Վ. Ալեքսանյանը դրանում ներառել է նաև իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ դատավարական գործողությանը ընթերակաների մասնակցության վերաբերյալ: Ընդ որում, այդ հարցում նրան օժանդակել և տեղեկատվություն է տրամադրել Ա. Միրզոյանը: Մասնավորապես, որևէ ընթերակայի փաստացի չմասնակցելու պարագայում, արձանագրության մեջ որպես ընթերականեր նշվել են Ա. Միրզոյանի մտերիմների տվյալները:

Այսպիսով, Ի. Խուդիյանին ապօրինի ազատությունից զրկելու և պաշտոնեական կեղծիքին օժանդակելու համար Ա. Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ քննիչ Վ.Ալեքսանյանին պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна