Այսօրվա ծրագրի քննարկումը հիշեցրեց «Կիկոսի մահը» հեքիաթը. Հակոբ Հակոբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկումը հիշեցրել է հայտնի «Կիկոսի մահը» հեքիաթը:
«Հայտնի մուլտֆիլմ ունենք, որտեղ ամեն մեկն ինչ-որ բան տեսնելով, իրեն էր հիշում այսօրվա քննարկմանը: Դա շատ բնութագրական էր այսօրվա քննարկումների համար: Մի կողմից էլ շատ բնութագրական էր Կիկոսի հայտնի հեքիաթը»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ներկայացված ծրագիրն այնպիսին է, որը ապահովում է Հայաստանի տնտեսական զարգացումը եւ կրթված քաղաքացի ունենալու հեռանկարը:
«Կա ապրելու սկզբունք՝ առողջ մարդ, կրթված քաղաքացի ունենալու, որն հետո իր գիտակցությամբ կարող է դառնալ հասարակության համար պիտանի: Մեր ծրագրի նպատակը դա է՝ կիրթ քաղաքացի ունենալ, որը կաշխատի, կպահի պետությունը, չէ որ պետությունն ինքը փայատեր է: Մեր քաղաքացին առաջ է գնում, զարգացնում ենք պետությունը»,-ասաց նա: