Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արտաշես Գեղամյան. Մտորումներ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի տեսլականի և նպատակների մասին

SOCIETY

2017թ. հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սկսվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի տեսլականի և նպատակների մասին» (այսուհետ՝ Ծրագիր) հարցի քննարկումը։ Չխորանալով ՀՀ ԱԺ նիստի առաջին օրը ծավալված քննարկման մանրամասների մեջ, որը, համոզված եմ, բավական լայնորեն կներկայացվի Հայաստանի բնակչությանը զանգվածային լրատվամիջոցներով, նշեմ միայն, ըստ իս, առաջիկա 5 տարիների համար ՀՀ կառավարության առաջադրած գլխավոր նպատակները։ Դա, առաջին հերթին, զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումն է` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով (միջին տարեկան կտրվածքով); արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովումը՝ ապրանքների և ծառայությունների արտահանման տեսակարար կշռի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի; աղքատության կրճատման ապահովումը՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով; զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովումը՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և հայրենական ապրանքների մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի համամասնությունը։

Առաջադրված նպատակների իրագործման համար կառավարությունը բավական հանգամանալի Ծրագիր է ներկայացրել, որը վերլուծության կենթարկենք կայուն տնտեսական աճ ապահովող պատշաճ պայմանների ստեղծման՝ բոլորի կողմից ընդունված չափանիշներին համապատասխանության տեսակետից։

Եվ այսպես, ընդունված է համարել, որ տնտեսական աճը կախված է մի շարք գործոններից, այսինքն՝ երևույթներից և պայմաններից, որոնք որոշում են  ապրանքների և ծառայությունների արտադրման իրական ծավալի մեծացման, արդյունավետության և որակի աճի բարձրացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, ընդունված է կարծել, որ ըստ տնտեսական աճի վրա ներգործության եղանակի տարբերում են ուղղակի և անուղղակի գործոններ։ Որպեսզի պարզ լինի, նշենք, որ ուղղակի գործոններն անմիջականորեն որոշում են արտադրության՝ տնտեսական աճի ֆիզիկական կարողությունը, իսկ անուղակի գործոններն ազդում են այդ կարողությունն իրականություն դարձնելու հնարավորության վրա։

Վերլուծենք, թե որքանով են տնտեսական աճի հիմնական գործոններն արտացոլված Ծրագրում։ Հիշեցնենք, թե որոնք են հիմնական, անմիջականորեն ուղղակի գործոնները, որոնք որոշում են ՀՆԱ արտադրության աճի դինամիկան. 1) աշխատանքային ռեսուրսների թվաքանակի մեծացում և դրանց որակի բարձրացում, 2) հիմնական կապիտալի ծավալի ավելացում և որակի բարելավում, 3) արտադրության կազմակերպման և տեխնոլոգիայի կատարելագործում, 4) տնտեսական շրջանառության մեջ օգտագործվող ռեսուրսների թվաքանակի ավելացում և որակի բարելավում, 5) գործարարական ակտիվության և գործարարական հնարավորությունների աճ հասարակությունում։

Եվ այսպես, որքանով է Ծրագրում արտացոլված տնտեսական աճի վրա ներգործության առաջին ուղղակի գործոնը, այն է՝ աշխատանքային ռեսուրսների թվաքանակի ավելացման և դրանց որակի բարձրացման գործոնը։ Մինչ այս հարցին պատասխանելը նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-ապրիլին» տեղեկագրի տվյալներով՝ ս.թ. ապրիլի վերջին աշխատանք փնտրողների թիվը կազմում էր 95418 մարդ, այդ թվում գործազուրկները՝ 79761 մարդ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ թափուր աշխատատեղերի թիվը 743 է, այդ թվում պետական հատվածում՝ 57, մասնավորում՝ 686 մարդ։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ տնտեսապես ակտիվ բնակչությունը 2016թ. միջինը կազմել է 1 227,6 հազ. մարդ (2015-ին՝ 1 316,4 հազ. մարդ), որոնցից զբաղվածների թիվը՝ 1 006,2 հազ. մարդ (նրանց 24,3%-ը զբաղված է եղել պետական, 75,7%-ը՝ տնտեսության մասնավոր հատվածում), զբաղվածների ցուցանիշը 2015թ. կազմել է 1 072,6 հազ. մարդ։ Նշենք նաև, որ 2016թ. գործազուրկների թիվը կազմել է 221,5 հազ. մարդ (2015թ.՝ 243,2 հազ. մարդ)։ Հատկանշական է, որ եթե 2015թ. տնտեսապես ակտիվ բնակչության միջին մակարդակը կազմել է 62,5%, ապա 2016թ., համապատասխանաբար, 61,0%։ Ավելի ցայտուն պատկերացնելու համար ներկայացնենք ըստ տնտեսական գործունեության տեսակների բաշխվածության (խոշորացած խմբերում) զբաղվածների տվյալները (Աղյուսակ 1).    

                                                                                                                                                Աղյուսակ 1.

Ըստ տնտեսական գործունեության մակարդակը (խոշորացված խմբերում)

Տնտ. գործ. տեսակների դասակար-գիչներ (խմբ.2)

 

Ըստ գործունեության տեսակների զբաղվածներ

Ընդամենը, 1 000 մարդ

 

Արդյունքը, %

Փոփոխու-թյունը,

2016 / 2015, %

2015

2016

2015

2016

 

Ընդամենը

1 072.6

1 006.2

100

100

 

93.8

A

 

 

 

 

 

Գյուղատնտեսություն

379.0

338.1

35.3

33.6

89.2

B-E

 

 

 

Արդյունաբերություն

120.8

121.4

11.3

12.1

100.5

F

 

Շինարարություն

49.9

37.5

4.7

3.7

75.1

G-N

 

 

 

 

Շուկայական ծառայություններ

233.5

225.3

21.8

22.4

96.5

O-U

 

 

 

 

Ոչ շուկայական ծառայություններ

289.5

284.0

27.0

28.2

98.1

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-մարտին։

 

            Վերը ներկայացված ցուցանիշները հաստատում են ոչ միայն զբաղված աշխատանքային ռեսուրսների թվաքանակի զգալի ավելացման օբյեկտիվ, այլև գործազրկության մակարդակի էական նվազման խնդրի լուծման իրական հնարավորությունը (գործազրկություն, որը 2016թ. վերջին կազմում էր 18.04%, տե՛ս Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-փետրվարին)։ Այսպիսով, վերը բերված տվյալները ցույց են տալիս, որ գործազրկության կրճատման և բնակչության աղքատության մակարդակի իջեցման մասով Ծրագրի իրականացման համար օբյեկտիվ նախադրյալներ կան։ Ինչ վերաբերում է աշխատանքային ռեսուրսների որակին, ապա նշենք, որ այդ պահանջը, որը կազմում է ամփոփ արտադրության դինամիկայի վրա ներգործության առաջին ուղղակի գործոնի բովանդակությունը, լիովին հաշվի է առնվել Ծրագրում (Ծրագրի էջ 92, 93, 4.1 բաժնի 7, 8, 9 կետեր)։

Տնտեսական աճի վրա անմիջական ներգործության երկրորդ ուղղակի գործոնը հիմնական կապիտալի  ծավալի ավելացումն ու որակական կազմի բարելավումն է, ինչը նույնպես իր արտացոլումն է գտել Ծրագրում։ Այսպես, Տնտեսական ոլորտ բաժնում (Ծրագրի էջ 43) ուղղակի տեքստով գրված է. «ՀՀ կառավարությունը հետապնդում է տնտեսության որակական առաջընթացն

ինովացիոն զարգացման ճանապարհով ապահովելու նպատակը, որի արդյունքում պետք է գրանցվի ընդհանուր տնտեսության, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտադրողականության մակարդակի արագընթաց աճ: Ընդ որում, աշխատավարձերի քաղաքականություն իրականացնելիս ՀՀ կառավարությունը կհետևի արտահանելի հատվածի մրցունակության աճի չխաթարման սկզբունքին»։

            Տնտեսական աճի վրա ներգործության երրորդ ուղղակի գործոնը, ինչպես վերը նշեցինք, արտադրության կազմակերպման և տեխնոլոգիայի կատարելագործումն է։ Կարելի է մոտ երկու տասնյակ մեջբերում կատարել Ծրագրից, որոնք ամբողջովին ուղղված են աճի մեծ պոտենցիալի իրագործմանը՝ արտադրության կազմակերպման հետագա կատարելագործման, արդի տեխնոլոգիաների ներդրման հիման վրա։

            Ծրագրի կոնկրետ դրույթների հիման վրա կարելի է պնդել, որ դրանում իրենց արտացոլումն են գտել նաև այլ ուղղակի գործոններ, որոնք որոշում են տնտեսական համակարգի կարողությունը կայուն տնտեսական աճի ապահովման համար՝ լինեն դրանք տնտեսական շրջանառության մեջ ներգրավվող ռեսուրսների թվաքանակի ավելացումն ու որակի բարձրացումը, թե գործարարական ակտիվության և գործարարական կարողությունների աճը երկրի տնտեսությունում։

            Կուզենայի նշել նաև, որ Ծրագրում կան բավական թվով կոնկրետ օրինակներն այն բանի, որ կառավարությունն օգտագործում է տնտեսական աճի վրա ներգործության անուղղակի գործոնները, որոնց թվին կարելի է դասել առաջարկի, պահանջարկի և բաշխման գործոնները։ Օրինակ, աճի անուղղակի գործոնների շարքին կարելի է դասել այն խնդիրները, որոնք ուղղված են շուկաների մոնոպոլացման աստիճանի նվազմանը, հասանելի վարկեր ստանալու հնարավորությունների էական ընդլայնմանը, ինչը հատկապես ակտուալ է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար և որն իր պատշաճ տեղն է ստացել Ծրագրում։

Կարծում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Ծրագիրը, նրա խմբագրման պարագայում, որը կենթադրեր, նախ, կոնկրետ նպատակների առաջադրում՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների և նախաձեռնությունների տնտեսական, կազմակերպչական, օրենսդրական և այլ պարզաբանումներով, հիմնված տնտեսական աճը որոշող առկա անհրաժեշտ բաղադրիչների իրական վերլուծության վրա, այդ դեպքում, անշուշտ, այն շատ ավելի մատչելի և հասկանալի կլիներ ոչ միայն կառավարության անդամներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին, այլև բիզնես հանրույթի ու Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությանը։ Դա, իր հերթին, կդառնար Ծրագրի ավելի շահագրգիռ քննարկման առարկա հասարակության բոլոր շերտերի կողմից, ինչը վերջնարդյունքում կհանգեցներ շատ լավ արդյունքների։ Առաջին՝ նման քննարկումը կհանդիսանար Ծրագրի բովանդակության հարստացմանն ուղղված հարյուրավոր կոնկրետ առաջարկների, դրա առանձին դրույթներ բնակչության կոնկրետ, կենսականորեն կարևոր պահանջներին մոտեցնելու սկզբնակետ։ Երկրորդ՝ մեր հասարակության լայն շերտերի ներգրավումը Ծրագրի քննարկմանը կխթաներ դրա կատարման նկատմամբ հասարակական վերահսկողության ուժեղացումը։

Եզրափակելով՝ կուզենայի նշել, որ ՀՀ կառավարության Ծրագիրը նրա ընդդիմախոսների համար շատ ավելի պակաս խոցելի կլիներ, եթե դրանում տրվեր ՀՀ տնտեսական վիճակի կոնկրետ գնահատականը, որը կպատասխաներ երկրի կայուն տնտեսական աճի ապահովման օբյեկտիվ հնարավորությունները վեր հանող մի շարք հարցերի։ Մասնավորապես, ինչքան բնական ռեսուրսներ կան քանակական և որակական առումով, ինչպիսին են աշխատանքային ռեսուրսները, ինչպիսին է դրանց որակական վիճակը՝ նկատի ունենալով կրթական և որակական ասպեկտները, ինչպիսին է հիմնական արտադրական գործոնների (հիմնական կապիտալի) ծավալը, դրա տեխնիկական վիճակը (նկատի են առնվում մաշվածությունը, արտադրողականությունը, շահագործման հուսալիությունը), ինչպիսին է բնական, արտադրական և աշխատանքային ռեսուրսների հագեցածության և օգտագործման արդյունավետության աստիճանը և այլն։ Ընդ որում՝ հատկապես նշենք, որ Հայաստանի համար բնական ռեսուրսների օգտագործումն ունի բախտորոշ նշանակություն՝ հաշվի առնելով հանքարդյունահանման արդյունաբերության մեծ ծավալները։ Հատկապես ակտուալ է Ծրագրում արտացոլված գյուղատնտեսական հողերի օգտագործման գնահատումը՝ հաշվի առնելով խիստ անբավարար իրադրությունը վարելահողերի (արտերի) օգտագործման հետ կապված, երբ սակավահող Հայաստանի պայմաններում վարելահողերի գրեթե մեկ երրորդը չի մշակվում։

Կարծում ենք, որ ս.թ. հունիսի 22-ին ՀՀ վարչապետ, հարգարժան Կարեն Վիլհելմովիչն իր ամփոփիչ խոսքում անպայման կարտահայտի իր վերաբերմունքը սույն հոդվածում բարձրացված հարցերի մասին։         

  

Ա.Մ. ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի

համանախագահ (հայկական կողմից),

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023