Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լևոն Շիրինյան. «20 տարի աշխատած դատավորը ատեստացիա չի հանձնել. պատկերացրեք՝ որքան ճակատագրեր է խեղել». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Ելք» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից: «Ելք»–ի պատգամավորները պատրաստ են նաև հանդես գալ որպես Անդրիաս Ղուկասյանի երաշխավոր: Առավոտյան գրությունը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին»,–այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Սրա հետ կապված «Փաստը» զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ՝ պարզելու վերջինիս կարծիքը «Ելք»–ի կողմից նման քայլեր ձեռնարկելու հետ կապված: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի գրառմանը հետևել էին ամենայն հավանակնությամբ «Սասնա ծռերի» աջակիցների մեկնաբանություններն առ այն, որ «Սասնա ծռերի» արարքի մեջ հանցակազմ գտնելուց հետո նման գործողություններն անհասկանալի են և նույնիսկ ծիծաղելի: Օգտատերերից մեկն էլ այն կարծիքն էր հայտնել, թե մեկ տարին շուտով կլրանա, փաստեր չկան դատելու համար, և գործը պիտի կարճվի: Իսկ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը իբրև թե ճիշտ հաշվարկ է արել և արդյունքում Անդրիասի ազատության դափնին «Ելք»–ին կհասնի:

Մեզ հետ զրույցում Լևոն Շիրինյանը նշեց, որ անկախ ամեն ինչից քայլը դրական է և ողջունելի: Ինչ վերաբերում է նրան, թե հանցակազմ կա, թե չկա, ըստ քաղաքագետի՝ դա արդեն դատարանը պետք է որոշի: Չնայած ինքը հակված է նրան, որ «Սասնա ծռերի» քայլի մեջ հանցակազմ չկա:

«Ես երկուսի մեջ էլ հանցակազմ չեմ տեսնում: Եթե քրեական գործ կա առանձին դեպքի կապակցությամբ, դա կարող են իրավապահ մարմինները քննել, պարզել: Բայց ես կառաջարկեի եվրոպական վերահսկողություն իրականացնել: Տեսեք՝ նրանք իրենց ապստամբներ են հայտարարել, իսկ ապստամբությունը միջազգային օրենսդրության մեջ է: «Ելք»–ի առաջարկը չափազանց ողջունելի է: Ես առհասարակ մի առաջարկ ունեմ՝ բեռնաթափե՛ք բանտերը: Մանավանդ գիտեք, թե այս դատարանների հեղինակությունը որքան «բարձր» է հասարակության մեջ: Ես վստահություն չունեմ իրենց հանդեպ, արդյոք ճի՞շտ կդատեն: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ այս օրերին դատավորների և դատախազների ատեստացիաներ են իրականացվել, և տասնյակ տարիներ աշխատած մարդիկ 2 են ստացել, ատեստացիա չեն անցել: Իսկ նրանք 100–ավոր մարդկանց ճակատագրեր են խեղել, եթե քննությունը չեն կարողացել հանձնել: Եթե աշխատելուց հետո չեն կարողանում ատեստացիա հանձնել, ուրեմն նրանց նկատմամբ ես վստահություն չունեմ: Դրա համար է նաև պետք, որ մեր դատարանների հանդեպ եվրոպական վերահսկողություն լինի»,– ասաց նա:

Քաղաքագետն իր խոսքում նաև նշեց, թե կողմ է, որ Հայաստանում կոնսենսուս առաջանա և բեռնաթափվի ամեն ինչ: Այն դիտարկմանն էլ, թե հնարավո՞ր է, որ առանց այդ միջնորդության էլ շուտով ազատ արձակվեր Անդրիաս Ղուկասյանը և այստեղ «Ելքի» կողմից կարող է հաշվարկ լինել՝ Շիրինյանը պատասխանեց՝ թող ուրիշ կուսակցություններ էլ նույնը անեն ու դափնիներն իրենց վերցնեն:

«Այդ մարդիկ եթե արել են, ճիշտ են անում: Նույնիսկ եթե դափնիի համար էլ է արվում, ճիշտ են անում: Ես, օրինակ, Անդրիաս Ղուկասյանի պարագայում չեն հասկանում, թե ինչու է նա նստած: Ժողովուրդը բողոքելու իրավունք չունի՞: Բողոքի զանգվածային ցույցերը երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Իսկ ապստամբության իրավունքը ժողովրդի սուվերեն իրավունքն է միջազգային օրենսդրությամբ: Այնպես որ թող ֆոկուսներ չանեն»,– նշեց նա՝ հավելելով,– «Նայեք, 20 տարվա դատավորը ատեստացիա չի անցնում, գիտելիք չունի, բայց տարիներ շարունակ դատավարություն է իրականացրել, դե կարող է սա էլ այդ դեպքերից մեկն է: Իսկ սա խոսում է Հայաստանի դատական համակարգի գիտելիքների չափազանց ցածր մակարդակի մասին»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահին