DUP-ը Մեյից 2 մլրդ ֆունտ Է պահանջել կոալիցիային մասնակցելու դիմաց. Telegraph
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը երկու միլիարդ ֆունտ ստեռլինգ Է պահանջել Պահպանողական կուսակցության հետ կոալիցիայում միավորվելու դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Telegraph թերթը:
Ինչպես հրատարակությանը հայտարարել Է մի աղբյուր, կուսակցությունը դադարեցրել Է պահպանողականների հետ բանակցությունները, որպեսզի հասնի իր օգտին որոշման: «Նրանք դադարել են պատասխանել (Պահպանողական կուսակցության ներկայացուցիչների – խմբ.) զանգերին: Դա շարունակվել Է 36 ժամ»,- նշել Է աղբյուրը: Եթե պահպանողականները գնան այդ քայլին, գումարի կեսը կծախսվի տարածաշրջանի առողջապահության համակարգի ֆինանսավորման համար, երկրորդ միլիարդը կտրամադրվի Հյուսիսային Իռլանդիայի ենթակառուցվածքի օժանդակմանը, հայտնել Է աղբյուրը:
Սակայն, ինչպես նշում Է BBC հեռուստառադիոընկերությունը, DUP-ի ներկայացուցիչ Ջեֆրի Դոնալդսոնը հերքել Է այն տեղեկատվությունը, թե կուսակցությունը 2 միլիարդի լրացուցիչ ֆինանսավորում Է պահանջել:
Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին տեղի ունեցան ընդհանուր ընտրություններ: Պահպանողականները վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում ստացան ընդամենը 318 մանդատ՝ 12-ով պակաս, քան ունեին խորհրդարանի նախորդ կազմում, եւ ութով պակաս, քան անհրաժեշտ Է բացարձակ մեծամասնության համար: Մեյը բանակցություններ Է վարում DUP-ի հետ հնարավոր համաձայնության շուրջը, որն ընտրություններում տասը մանդատ Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: