Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Լիդիան Արմենիա» և «ՄԼ Մայնինգ» ընկերությունների կողմից ներմուծվող սարքավորումները կազատվեն մաքսատուրքից

SOCIETY
Կառավարությունը որոշել է բավարարել «Լիդիան Արմենիա» և «ՄԼ Մայնինգ» ընկերությունների կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Այս մասին որոշման նախագծերը կներկայացվեն գործադիրի այսօր կայանալիք հերթական նիստի ընթացքում: Դրանք կներկայացվեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից:
 
Մասնավորապես ըստ նախագծերի՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ն պատրաստվում է ներմուծել 2 միլիարդ 489 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներ, հիմնականում Լեհաստանից և Էստոնիայից: «Լիդիան Արմենիա»–ն պատրաստվում է ներմուծել փոխարկիչի (կոնվեյերի) ռետինե ժապավեններ և անվավոր բուլդոզեր: «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ–ն իր հերթին Բուլղարիայից կներմուծի 75 միլիոն դրամ արժողությամբ 4 հատ կոնային քարջարդիչ մեքենա:
 
Երկու ընկերությունների կողմից էլ ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ: Նախագծերն էլ իրենց հերթին մշակվել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
Ըստ նախագծերի՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
 
Որոշումների նպատակն է թույլատրել «Լիդիան Արմենիա» և «ՄԼ Մայնինգ» ընկերություններին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
 
Ըստ «Լիդիան Արմենիա» ընկերությանը վերաբերող նախագծի՝ արդեն իսկ իրականացվել է 43 միլիարդ 818 միլիոն 295 հազար դրամի ներդրում, իսկ ծրագրի ընթացքում կներդրվի ևս 179 միլիարդ 450 միլիոն դրամ։ Ամբողջ ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել 2 հազար նոր աշխատատեղ՝ մոտ 500 հազար դրամ միջին աշխատավարձով։ 9 տարվա ընթացքում ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 1 տրիլիոն 100 միլիարդ 462 միլիոն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է։
 
«ՄԼ Մայնինգ» ընկերության որոշման նախագծում կարդում ենք, որ արդեն իսկ իրականացվել է 400 միլիոն դրամի ներդրում և նախատեսվում է իրականացնել ևս 100 միլիոն դրամի ներդրում։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել առնվազն 15–20 աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նշված է, որ արտադրանքի ծավալները կկազմեն 240 միլիոն դրամ, որից 180 միլիոն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ–երկրներ, իսկ 55 միլիոնը՝ երրորդ երկրներ։
 
Հաշվի առնելով վերոգրյալը և ամփոփելով շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները` Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նպատակահարմար է գտնում բավարարել «Լիդիան Արմենիա» և «ՄԼ Մայնինգ» ընկերությունների կողմից ներկայացված հայտը:
 
Հիշեցնենք միայն, որ «Լիդիան Արմենիա»–ն երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Վայոց ձորի մարզում՝ Ամուլսարի տարածքում՝ 2006 թ. սկսած: Ամուլսարի հանքավայրում ընթանում են հանքի շինարարության աշխատանքներ, որոնք տևելու են մինչև 2018 թ. գարուն:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal