Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դրամատիկ իրավիճակ. Սիրիայում ոչ ոք չի ուզում զիջել

INTERNATIONAL NEWS
Սիրիայի հարավում իրավիճակն իսկապես դրամատիկ է դառնում: Դեռ նույնիսկ սիրիական ինքնաթիռի խոցման միջադեպի հետևանքները չհաղթահարած՝ ամերիկյան F–15 E կործանիչն այժմ էլ երկրի հարավ–արևելքում՝ Իրաքա–հորդանանյան սահմանի մոտակայքում գտնվող Աթ–Թանֆի շրջանում, իրանական ծագման Shahid–129 անօդաչու է խոցել: Կոալիցիայի տարածած հաղորդագրության բովանդակությունն այս անգամ էլ չի փոխվել՝ անօդաչուն, որ հագեցած է եղել հրթիռներով, վտանգավոր է եղել կոալիցիայի անվտանգության տեսանկյունից: Այդքան բան: Հետևաբար, դատելով զարգացումներից, այնպիսի տպավորություն է, որ Սպիտակ տան, Պենտագոնի և Կոնգրեսի առանձին ներկայացուցիչներ փորձում են յուղ լցնել կրակին և հատկապես հուլիսի յոթից ութը Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին ընդառաջ, կամ դժվարացնել Պուտին–Թրամփ երկխոսությունը, կամ առհասարակ տապալել այն:
 
Ի վերջո, սիրիական բանակն իր իսկ երկրի հարավում չհրավիրված կոալիցիայի դեմ չէ, որ գործողություններ էր ծավալում, և Պենտագոնը, հանուն այս պահին էլ Դամասկոսի արվարձաններում գազանություններ հեղինակող Սիրիական ազատ բանակի գրոհայինների, կարող էր չսրել իրավիճակը՝ հանրային ընկալման տեսանկյունից իրավիճակը սրելով նաև Ռաքքայի և այլ շրջանների խաղաղ բնակիչների գնդակոծմամբ: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ Թրամփն անընդհատ խոսում է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ու դրա՝ միջազգային դրության վրա ունենալիք բարերար ազդեցության մասին, իսկ, ասենք, Պենտագոնի խոսնակ, մայոր Ադրիան Ռենկին Հոլոուեյը հայտարարում է, թե Կոալիցիայի ուժերը ուշադրություն չեն դարձնի որևէ տեղից հնչող տեքստերին՝ շարունակելով իրենց օպերացիան Սիրիայի տարածքով մեկ և օդից պաշտպանելով տեղի դաշնակիցներին:
 
Ընդ որում, սա միակ օրինակը չէ. այս օրերին ոչ միայն ամերիկյան դեմոկրատների ու նրանց համակիր, այլև հանրապետականների մեդիայի ու հատկապես վերջիններիս խոսնակը համարվող FoxNews–ի էջերը լի են ռազմաշունչ հայտարարություններով: Պենտագոնի կապիտանից մինչև գեներալ՝ բոլորը սպառնում են, միևնույն ժամանակ որևէ բացատրություն չտալով այն մասին, թե ի հակադրություն Հալեպի, որի գրավման ժամանակ իրենք մեղադրում էին ռուսներին՝ խաղաղ բնակչության դեմ գործած հանցագործությունների համար, ինչո՞ւ են իրե՛նք միայն վերջին երկու ամսվա ընթացքում 500 խաղաղ բնակիչ սպանել, այն էլ՝ արգելված ֆոսֆորային ռումբերով: Կամ՝ ինչո՞ւ է իրենց թույլատրված օվկիանոսից այս կողմ պաշտպանել ինչ–ինչ կասկածելի դաշնակիցների, իսկ ահա Իրանն իրավունք չունի մտահոգվել իր իսկ անմիջական սահմանին ընթացող զարգացումներով:
 
Ի դեպ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ իր ֆրանսիացի կոլեգայի հետ տված մամլո ասուլիսում անդրադառնալով թեմային՝ հայտարարել է, թե բոլոր երկրները պարտավոր են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սիրիական հողում բոլոր գործողությունները համաձայնեցնեն Դամասկոսի հետ և հավելել է, թե Մոսկվան սիրիական ինքնաթիռի խոցման ու մնացած հարցերը դեռ կդնի Վաշինգտոնի առջև: Բնականաբար, Լավրովը դիվանագիտական տարազ է հագցրել այն դրամատիկ իրողությանը, որում Վաշինգտոնը փաստացի արձագանքեց ոչ միայն իրենց, այլև Սիրիայում Իրանի գործողությունների ակտիվացմանն ու ԴԱԻՇ–ի ուղղությամբ միջին հեռահարության հրթիռների նետմանը: Հասկանալի է, որ այս պահին, երբ մի կողմից՝ Սիրիայի կառավարական ուժերն են հաջողությամբ երկիրը մաքրում ԴԱԻՇ–ից ու զինյալ թաքֆիրիստական խմբերի ինքնագործունեությունից, մյուս կողմից՝ փորձում է վերահսկել Հորդանանի և Իրաքի սահմանները, Լավրովը գիտակցում է իրավիճակի ողջ դրամատիզմը, որ կարող է դրսևորվել դարձյալ Ասադի և զինված ընդդիմության դաշնակիցների միջև ակտիվ մարտական բախման տեսքով, ինչին, փաստորեն, Կոալիցիան էլ իր հերթին է նպաստում:
 
Բայց դա էլ դեռ վերջը չէ. վերջին օրերին Թուրքիան իսկական սադրանք է սկսել Հալեպի նահանգի ուղղությամբ, որտեղ գնդակոծում է տարօրինակ կերպով ոչ միայն ԱՄՆ–ի, այլև երբեմնի իր դաշնակից Սիրիայի ազատ բանակի ու Ահրար աշ–Շամի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Շատ պարզ պատճառով՝ այժմ այդտեղ հիմնականում քրդերն են կենտրոնացած, և իրավիճակը սպառնում է դուրս գալ վերահսկողությունից հատկապես Թուրքիային սահմանակից Ազազի և Աֆրինի սահմաններում: Երեկ ստացվեցին լուրեր, թե քուրդ բնակչությունը դիմել է ռուսների օգնությանը՝ իրենց թուրքական գնդակոծությունից ազատելու խնդրանքով: Ու թե հիմա ինչպես կզարգանան իրադարձությունները, հատկապես, երբ տեղեկացանք, որ թուրքերը գնդակոծում են նաև Ռաքքայից փախչող խաղաղ բնակչությանը, անհասկանալի է. կարձագանքե՞ն ռուսները, իսկ ինչպե՞ս կարձագանքի դրան Թուրքիան: Կոալիցիա՞ն ինչ դիրքորոշում կորդեգրի քրդերի նկատմամբ, նաև հանուն որոնց սիրիական ինքնաթիռ խոցեց երկրի հարավում: Ստիպված ենք արձանագրել, որ սրանք բոլորը կարևոր, բայց առայժմ խիստ անպատասխան հարցեր են:
 
 
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal