Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միջազգային և հայ աստղերը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Սուպեր հայրիկներ» հանրային արշավին

LIFE

Հեռուստատեսային և սպորտային ոլորտների հայտնի աստղերը՝ Մահերշալա Ալին (Mahershala Ali), Դևիդ Բեքհեմը (David Beckham), նորզելանդական «The All Blacks» ռեգբիի թիմը, Դանիել Կորմիերը (Daniel Cormier), Նովակ Ջոկովիչը (Novak Djokovich), Լուի Հեմիլթոնը (Lewis Hamilton), Հյու Ջեքմանը (Hugh Jackman), Հորդանանի թագուհի Ռանիան (Queen Rania), Աշերը (Usher), Թալիան (Thalia) և Քրիս Վեիդմանը (Chris Weidman) միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նախաձեռնությանը՝ «Սուպեր հայրիկ» հանրային արշավին՝ ուղղված Հայրության տոնը նշելուն և ընդգծելու սիրո, խաղի, պաշտպանության և ճիշտ սնուցման դերը երեխայի ուղեղի առողջ զարգացման համար:
 
Ավելի քան 80 երկրներոմ նշվող Հայրության տոնի կապակցությամբ իրականացված նախաձեռնության նպատակն է՝ խրախուսել ընտանիքներին՝ տեղադրել իրենց «սուպեր հայրիկ» թեմայով լուսանկարներն ու տեսանյութերը Ինսթագրամ և Թվիթեր սոց. ցանցերի իրենց էջերում՝ կիրառելով #EarlyMomentsMatter հեշթեգը: «Սուպեր հայրիկ» նախաձեռնության բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը տեղ են գտել արշավի տեսադարանում:
 
Ինչպես տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի-ի հայաստանյան գրասենյակից, հանրային արշավին հայ աստղերից միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը, հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանը, հեռուստատեսության և ռադիոյի աստղեր Արման Մարգարյանը, Էրիկ Անթարանյանը, Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով), Վահե Խանամիրյանը և Կարեն Հարությունյանը:

 
«Սուպեր հայրիկ» նախաձեռնությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի #EarlyMomentsMatter հանրային արշավի մաս է կազմում, որի նպատակն է տեղեկացնել, թե ինչպես է այն միջավայրը, որում երեխան մեծանում է և նրա վաղ տարիների փորձառությունը ներազդում երեխայի վրա՝ հետագայում ձևավորելով նրա առողջությունը, բարեկեցության ընդունակություններն ու նույնիսկ հասուն տարիքում վաստակելու հնարավորությունները:

 


«Կյանքի վաղ տարիները որոշիչ, կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն են երեխայի ուղեղի զարգացման համար և հենց երեխաների ծնողներին է պատկանում այդ հարցում ամենամեծ մասնաբաժինը», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Վաղ մանկության զարգացման բաժնի ղեկավար Փիա Բրիտտոն (Pia Britto):
 
Լավ ծնողավարությունը երեխայի կյանքի հատկապես առաջին 1000 օրերի ընթացքում նպաստում է երեխայի ուղեղում նյարդային միացումների ի հայտ գալուն՝ դրանով իսկ պայմանավորելով երեխայի հետագա հաջողությունները: Հետազոտությունները մատնանշում են, որ երբ երեխաները ջերմ փոխհարաբերությունների մեջ են հայրերի հետ, հետագայում հոգեպես լինում են ավելի առողջ, ավելի ինքնավստահ են և կյանքով բավարարված:
 
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության, աշխարհի ավելի քան 74 երկրներում 3-4 տարեկան երեխաների 55 տոկոսի, այն է՝ 40 միլիոն երեխայի հայրիկները չեն խաղում և չեն մասնակցում երեխայի՝ վաղ զարգացմանը նպաստող գործընթացներին:
 
«Այս թվերը մատնանշում են, որ հայրիկները դժվարանում են իրենց երեխաների կյանքի վաղ շրջանում ակտիվ մասնակցություն ունենալ», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տվյալների, հետազոտության և քաղաքականության բաժնի ղեակավար Լորենս Չենդին (Laurence Chandy): «Մենք պետք է վերացնենք այն արգելքները, որոնք խանգարում են հայրիկներին՝ իրենց փոքրիկների զարգացման և աճի համար նպաստավոր միջավայր ստեղծել՝ լեցուն սիրով, խաղերով, պաշտպանվածության զգացումով և սննդարար կերակրատեսակներով: Մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ բոլոր ծնողները բավարար ժամանակ, միջոցներ և անհրաժեշտ գիտելիքներ ունենան ՝ իրենց երեխաներին կյանքի լավ սկիզբ ապահովելու համար»:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծությունը, որը հիմնված է ծնողավարման վարքագծերի՝ բազմակի ցուցիչների խմբային հարցում-ծրագրի  արդյունքում ստացված տվյալների վրա, հետազոտել է  3-4 տարեկան երեխաների շրջանում հայրիկների ներգրավվածությունը խաղի և վաղ մանկական զարգացմանը նպաստող այլ գործոնների տեսանկյունից: Այդ գործոնների թվին են պատկանում՝ երեխայի համար գիրք կարդալը, հեքիաթներ պատմելը, երգելը, նրանց զբոսանքի տանելը, միասին առարկաներ անվանելը, հաշվելը և նկարելը: Բազմակի ցուցիչների խմբային հարցումը աշխարհում ծնողավարման վարքագծերի վերաբերյալ համեմատական տվյալների ամենածավալուն հավաքագրումն է:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին և մասնավոր հատվածին՝ աջակցել և ավելացնել ներդրումները վաղ մանկական զարգացման ծրագրերի մեջ, որոնք կոչված են ծնողներին զինել անհրաժեշտ միջոցներով և գիտելիքներով՝ իրենց երեխաներին խնամելու համար:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal