Չելյաբինսկում Հայաստանի քաղաքացու են կալանավորել
МЕЖДУНАРОДНОЕՈստիկանությունը Չելյաբինսկում կալանավորել է Հայաստանի 35-ամյա քաղաքացուն։ Վերջինը ոստիկանություն էր դիմել՝ հայտարարելով, թե հափշտակել են իր ճամպրուկը, որի մեջ խոշոր գումար է եղել։ Կեղծ մատնության համար քրեական գործ կհարուցվի։ Այս մասին հայտարարել է մարզային ԳՎ տեղեկատվության եւ հասարակական կապերի բաժնի ղեկավար Օլգա Շտերկը, փոխանցում է Chelyabinsk-ը։
Հիշեցնեք, որ հունիսի 14-ին Չելյաբինսկում բնակվող Հայաստանի քաղաքացին ոստիկանություն է դիմել՝ հայտարարելով, որ իր վրա ատրճանակով զինված երկու անձինք են հարձակվել եւ ավտոմեքենայից խլել ճամպրուկ, որտեղ եղել է 975 հազար ռուբլի, 25 հազար դոլար եւ շուրջ 50 հազար ռուբլու ոսկյա զարդեր։
«Նրա դեմ հակաօրինական գործողություններ չեն ծավալվել, նշված իրադարձությունները նա ինքն է կազմակերպել՝ պարտքերի վճարման ժամկետը երկարաձգելու նպատակով», – հստակեցրել է Օլգա Շտերկը։
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ ներգաղթյալի նկատմամբ արդեն խարդախության գործ է հարուցվել։ Քննիչների համաձայն՝ նա իր «հաճախորդներից» ավելի քան 100 հազարաշ ռուբլի է հափշտակել՝ ավտոմեքենան վերանորոգելու պատրվակով։ Բացի այդ, տղամարդը բացակայել է քաղաքից, այնինչ պարտավոր էր չբացակայել։ Դրա հիման վրա դատարանը նրան կալանքի տակ վերցնելու որոշում է կայացրել։