ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում ԼՂ հակամարտության գոտում. ԵՄ խոսնակ
INTERNATIONAL NEWSՀրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է: Այս մասին նշվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հունիսի 22-ի հայտարարության մեջ, որն «Արմենպրես»-ին է տրամադրել Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժինը։ Հայտարարության մեջ նաև նշված է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել ենհրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղհանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:
Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում ևզսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:
Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբիհամանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտությանգոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջերկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվելբովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտբարեխղճություն և քաղաքական կամք»: