Վատ մարդու ութ հատկություն
ԼԱՅՖ1. Նրանք չափազանց եսասեր են եւ ձեր կողքին են մնում միայն ինչ-որ նպատակի հասնելու համար:
2. Ձեզ հետ հարաբերություններում նրանք չափազանց շատ բան են խնդրում եւ ստանում, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս:
3. Ցանկացած, նույնիսկ ամենաանհեթեթ վիճաբանության ժամանակ նրանք ձգտում են ապացուցել իրենց ճշմարտացիությունը:
4. Մարդկանց շրջապատում նրանց պահվածքը շատ է տարբերվում ձեզ հետ առանձին դրսեւորած պահվածքից:
5. Նրանք իրենց մեղավոր չեն համարում եւ ցանկացած իրավիճակում զոհի կարգավիճակում են ներկայանում:
6. Նրանք ձգտում են ձեզ ներշնչել, որ միայն իրենց պետք է հավատալ, եւ ձեր ընկերներին ու ծանոթներին միմյանց դեմ են տրամադրում:
7. Նրանք արագորեն փոխում են իրենց պահվածքը. մի ակնթարթում կարող են բարի ու հոգատար լինել, իսկ հետո՝ սառը եւ չար:
8. Նրանք ստում են ցանկացած առիթով եւ հրաժարվում են դա ընդունել, ինչպես նաեւ՝ թաքցնում են իրենց բնավորության բացասական գծերն ու մոլորեցնում ձեզ: