Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ազատվել է 200 աշխատակից և առաջիկայում կկրճատվի ևս 483-ը. ՊԵԿ-ը՝ համակարգը կաշառակերներից մաքրելու, ստվերի կրճատման և այլ աշխատանքների մասին

SOCIETY

 2017թ.-ի հունվարի 1-ից մինչ մայիսի վերջ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքից ազատվել է շուրջ 200 աշխատակից և առաջիկա օրերին կկրճատվի ևս 483 աշխատակից. Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե համակարգը կաշառակեր և անառողջ էլեմենտներից մաքրելու ՊԵԿ նախագահի հայտարարությունից այս կողմ ի՞նչ է արվել, նշել են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ ՊԵԿ-ի՝ 2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8%, որն այժմ նվազել է և մասնավորապես մարտին կազմել՝ 33,2%: «Վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 9 մլրդ դրամով կամ 4.6%-ով, մինչդեռ ռիսկային գնահատված 264 հարկ վճարողի կողմից վճարված հարկերն աճել են գրեթե 17 մլրդ. դրամով կամ ավելի քան 30%-ով»,-նշվում է գրավոր պատասխանում:


-Դեռ տարեվերջին ՊԵԿ նախագահ Հարությունյանը հայտարարել էր, թե երկրի ղեկավարության կողմից կա խիստ հանձնարարություն, և առաջին քայլը համակարգը կաշառակեր և անառողջ էլեմենտներից մաքրելն է: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ և ինչքանո՞վ է համակարգը կաշառակերությունից մաքրվել:

- Ինչպես բազմիցս նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ՊԵԿ-ը վարելու է կադրային այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի հարկային և մաքսային համակարգերը քաղաքացիների ու բիզնեսի համար վստահելի կառույցներ դարձնելուն. «ՊԵԿ-ում, միանշանակ, պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը և իրենց ամենօրյա աշխատանքով արդյունավետ պայքարում են արատավոր երևույթների դեմ»: Այսպես, դեռ մայիս ամսին հայտարարվեց, որ կոմիտեում 2017-ի հունվարի 1-ից մինչ մայիսի վերջ արդեն իսկ աշխատանքից ազատվել է շուրջ 200 աշխատակից: Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ առաջիկա օրերի ընթացքում կկրճատվի ևս 483 աշխատակից: Իսկ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր թույլ են տալիս քրեական բնույթի իրավախախտումներ, հարուցվում են համապատասխան քրեական գործեր։ Օրինակ՝ միայն վերջին ամսվա ընթացքում Բագրատաշենի և Բավրայի մաքսակետերի մի շարք աշխատակիցների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

-Ըստ գնահատականների ՝ Հայաստանում ստվերի հիմնական պատճառը խոշոր ընկերություններն են: Ըստ ՊԵԿ նախագահի՝ 521 խոշոր հարկ վճարողներից 296-ի մոտ ստվերային շրջանառությունը մոտ 50 տոկոս է կազմում: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ և ստվերից որքա՞ն գումար է բերվել հարկային դաշտ:

- 2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8%: Հիմա ստվերը նվազել է, մասնավորապես՝ մարտին այն կազմել է 33,2%: Ստվերի կրճատմանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32%-ով: Տեսչությունում հաշվառված ոչ ռիսկային հարկ վճարողների կողմից 2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 9 մլրդ դրամով կամ 4.6%-ով, մինչդեռ ռիսկային գնահատված 264 հարկ վճարողի կողմից վճարված հարկերն աճել են գրեթե 17 մլրդ դրամով կամ ավելի քան 30%-ով: Ընդ որում, եթե 2016թ. 4-րդ եռամսյակում տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողից ռիսկային է գնահատվել 296-ը, ապա 2017թ. առաջին եռամսյակում տեսչությունում գրանցված 617 հարկ վճարողից ռիսկային է 264-ը:

ԽՀՎՀՏ-ում հաշվառված հարկ վճարողների ստվերի գնահատումից ելնելով՝ առաջնահերթության կարգով, հսկողական աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են առավել ռիսկային համարվող ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ։

Մասնավորապես՝ 2016թ-ի հոկտեմբերի 1-ից առ այսօր սուպերմարկետների միջոցով մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ իրականացվել են հսկողական աշխատանքներ, ինչպես նաև վերջիններիս հետ նշված ժամանակահատվածում պարբերաբար տեղի են ունեցել հանդիպում-խորհրդակցություններ, որոնց ժամանակ քննարկվել են ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված՝ հարկման գործընթացի ռիսկերը, հարկերի թերհայտարարագրման՝ ստվերի գնահատականները, փաստաթղթավորման կարգավորման և հարկերի ամբողջական հավաքագրմանն ուղղված՝ հարկային մարմնի որդեգրած նոր մոտեցումները, ինչպես նաև հարկ վճարողների կողմից բարձրացված խնդիրները: Այդ հանդիպումների ընթացքում հորդորվել է ինքնակամ վերացնել ստվերային շրջանառությունները և հավասար պայմաններով գործել ազատ մրցակցային դաշտում, զգուշացվել է հակառակ դեպքում հարկային վարչարարության ողջ գործիքակազմը կիրառելու մասին:

Նշված հանդիպումները և հսկողական աշխատանքները տվել են դրական արդյունքներ, որոնց ակնհայտ ապացույցն է հանդիսանում 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ.-ի ապրիլի 30-ը բյուջե վճարված հարկային եկամուտների աճը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ, մասնավորապես՝

01.10.2015-30.04.2016 թթ.– 2.436,0 մլն. դրամ, 01.10.2016-30.04.2017 թթ.– 4.388,1 մլն. դրամ, այսինքն՝ աճը կազմում է 1.952,2 մլն. դրամ կամ 80,1%:

-Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ որոշ ոլորտներում արդեն իսկ նկատվել է ստվերի բացահայտում՝շինարարության, կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող հարկ վճարողների դաշտում: Կարելի՞ է ենթադրել, որ օրինական պայմանագրերի կնքման դեպքում աշխատանքների և տեխնիկայի, հեռախոսների արժեքը կբարձրանա:

- Պետական եկամուտների կոմիտեի խնդիրը հարկային ոլորտում օրինականության հաստատումն է, բոլոր տնտեսվարողների համար հավասար մրցակցային դաշտի ստեղծումն է, իսկ գների նկատմամբ վերահսկողությունը վերապահված է այլ պատկան մարմինների:

-Նշվել էր, որ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատմամբ զբաղվող 76 խոշոր ընկերությունների ստվերի գնահատմամբ արձանագրվել է իրացման ոչ լիարժեք գների ձևակերպում: Գնահատված 35 տնտեսվարողի մասով արձանագրվել է շուրջ 50 տոկոսի ստվեր: Կարո՞ղ եք նշել, թե 50 տոկոսի ստվերում գործող ընկերությունները որոնք են, և հայտնաբերումից հետո ինչ պատասխանատվություն է ենթադրում: 

- ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել և ոլորտային հանդիպումներ է անցկացրել տնտեսության չորս ոլորտներում գործունեություն իրականացնող՝ համեմատաբար խոշոր հարկ վճարողների (այդ թվում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքեր կառուցապատողների) հետ: Ոլորտային հանդիպումները կազմակերպվել և անցկացվել են հարկ վճարողներին ինքնագնահատման միջոցով հարկերի ինքնահայտարարագրման մղելու և նրանց կողմից թույլ տրվող հարկային օրենսդրության պահանջների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով: Հանդիպումների ընթացքում հարկ վճարողներին ներկայացվել է հարկային կարգապահության առումով ոլորտում առկա խնդիրների և վերլուծության արդյունքներով հայտնաբերված ռիսկերի հիման վրա գնահատված՝ առկա ստվերի մասին:

Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցապատող հարկ վճարողների մոտ առկա ստվերը գնահատվել է հիմնականում օտարվող տարածքների վաճառքի գների թերհայտարարագրման ռիսկերի հիման վրա: Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ ռիսկերի գնահատման միջոցով ստվերի չափը որոշվել է նրանց կողմից դուրս գրված՝ հարկման հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերում (այդ թվում հարկային հաշիվներում) նշված օտարման գների և ՀՀ-ում գործող փաստացի գների միջև առկա էական տարբերությունից ելնելով: 

Ոլորտային հանդիպումների ժամանակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հորդորել է հարկ վճարողներին զերծ մնալ, հարկերը վճարելուց խուսափելու մտադրությամբ, իրացման գների և հետևաբար նաև շրջանառությունների թերհայտարարագրումից, ինչպես նաև օրենսդրության պահանջների խախտումներից:

Այն հարկ վճարողները, որոնք կդրսևորեն դրական վարքագիծ, կճշգրտեն հարկային մարմին ներկայացված հաշվարկները, կկատարեն դրանցից բխող հարկային պարտավորությունները և ՊԵԿ-ում կատարվող հետագա վերլուծությունների արդյունքներով չեն համարվի ռիսկային, ապա նրանց նկատմամբ հսկողական գործիքներ չեն կիրառվի: Այլ պայմաններում ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ և ստուգումներ, կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:

Տեղեկացնեմ նաև, որ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն: 

Հարկ վճարողի վերաբերյալ հարկային գաղտնիք հանդիսացող կամ այդպիսիք պարունակող տեղեկությունները կարող են հրապարակվել միայն հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ, հետևաբար, Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման՝ օրենքով նման տեղեկատվություն հրապարակելու դրույթ սահմանված չլինելու հիմքով:

Այնուամենայնիվ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով որպես բացառություն հրապարակման ենթակա է հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունները:

Վերոգրյալի հաշվառմամբ հայտնում ենք, որ 2017թ-ի առաջին չորս ամիսների ընթացքում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցապատող հինգ տնտեսավարողի մոտ ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքներով արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 283.7 մլն. դրամ հարկային պարտավորություն, որից 148.6 մլն. դրամ՝ հարկի գումար, 34.8 մլն. դրամ՝ հաշվարկված տույժ և 100.3 մլն. դրամ՝ տուգանք: Տեղեկատվությունն ըստ հարկ վճարողների՝ ստորև բերված է աղյուսակի տեսքով.



- Չարչրկված հարցերից է նաև բանանի և շաքարավազի շուկայում գործող մենաշնորհը: Կարո՞ղ եք հայտնել, թե քանի տնտեսվարող է բանան ներկրում և քանիսը՝ շաքարավազ:

- Բանանի և շաքարավազի ներմուծման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ներկա պահին ՀՀ բանան է ներկրում 43 տնտեսվարող սուբյեկտ, իսկ շաքարավազ` 56:

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer