Տղամարդը, որը Փարիզում միտումնավոր բախվել է ոստիկանական ֆուրգոնին, մի քանի անգամ եղել է Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏղամարդը, որը Փարիզում միտումնավոր բախվել է ոստիկանական ֆուրգոնին, մի քանի անգամ եղել է Թուրքիայում։2016-ին թուրքական մարմինները հարցաքննել են տղամարդուն՝ նրա մոտ հայտնաբերված ոսկու ու ոսկերչական իրերի մեծ քանակի մասին։ Այս մասին հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլինը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, հարձակվողը, որին նույնականացրել են որպես Ադամ Դ․, ուզում էր մեկնել Սիրիա ու երդում տալ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բակր ալ Բաղդադիին։ Զենքը, որը հայտնաբերվել է հարձակվողի մեքենայում, խոսում է ահաբեկչության նախապատրաստման մասին, որը հաջողության դեպքում կհանգեցներ սարսափելի հետեւանքների, նշել է Մոլինը։ Ընդ որում նա հայտնել է, որ դեռ հաստատված չէ բախումից հետո առաջացած նարնջագույն ծխի ծագումը։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է, որ Ադամի ավտոմեքենայում հայտնաբերվել է հրացան, երկու ատրճանակ ու մեծ քանակության բենզին։
Նշում են, որ հարձակվողը ամուսնացած է եղել ծագումով թունիսցի կնոջ հետ ու երկու երեխա ուներ։
ՀԻշեցնենք, որ հունիսի 19-ին տղամարդը ոստիկանական ֆուրգոնի է բախվել Փարիզում։ Հարձակվող զոհվել է։