Թրամփը հայտնել է, որ ինքը չունի ՀԴԲ-ի նախկին ղեկավարի հետ խոսակցությունների ձայնագրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքը չունի ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի հետ խոսակցությունների ձայնագրությունները՝ դրանով իսկ վերջ տալով այն շահարկոմներին, որոնք սկսվել էին անցած ամիս նրա թվիթից հետո, որում նա գրել էր, որ Քոմին ավելի լավ է հույս ունենա, որ խոսակցությունների ձայնագրություններ գոյություն չունեն։
«Հաշվի առնելով վերջերս գրանցված էլեկտրոնային լրտեսությունը, գաղտնազերծումներն ու տեղեկությունների ապօրինի արտահոսքը, ես պատկերացում անգամ չունեմ, կան արդյոք Ջեյմս Քոմիի հետ իմ խոսակցությունների ձայնագրությունները, թե ոչ, բայց ես նման ձայնագրություն չեմ արել ու չունեմ այդպիսի բան»,- գրել է Թրամփը Թվիթերում։
Նշենք, որ ՀԴԲ տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո Ջեյմս Քոմին Սենատում ցուցմունք էր տվել՝ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին հետաքննության շրջանակում ու հայտնել Թրամփի հետ իր զրույցների մանրամասները։