Սեուլ․ Չինաստանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի զսպի Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի զսպի Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը։ Այս մասին Reuters–ին հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը ՝ նշելով, որ մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կոչ անել չեղարկել հարավկորեական ընկերությունների դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին երկրում ամերիկյան ՀՀՊ համակարգեր տեղակայելու կապակցությամբ։
Նրա խոսքով եթե Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում իրականացնի, նրա դեմ պետք է կոշտ պատժամիջոցներ սահմանվեն։ «Դրանք պետք է այնքան կոշտ լինեն, որ զսպեն Հյուսիսային Կորեային ու ստիպեն գիտակցել, որ սխալ ուղի է ընտրել»,- համարում է նա։ Ջիենի խոսքով, ոչ հեռու ապագայում Փհենյանը կստանա տեխնոլոգիա, որով կկարողանա հարված հասցնել ԱՄՆ մայրցամաքային մասին։
Նրա կարծիքով Պեկինը ջանքեր է գործադրում, որպեսզի Փհենյանին հետ պահի սադրանքներից, սակայն դրանք առայժմ զգալի արդյունք չեն տալիս։ «Չինաստանը Հյուսիսային Կորեայի միակ դաշնակիցն է ու միակ երկիրը, որը ԿԺԴՀ-ին տնտեսական աջակցություն է ցուցաբերում։ Առանց Չինաստանի աջակցության, պատժամիջոցները արդյունք չեն տա»,- նշել է նա։