Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխատակիցների` նույն օրն ու նույն ինքնաթիռով կատարված չվերթների ավիատոմսերի արժեքները տարբեր են. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պահպանման նպատակով 2016 թ. պետական բյուջեից հատկացվել է 900 միլիոն 832 հազար 600 դրամ, որի դիմաց տարվա ընթացքում կատարված ծախսերը կազմել են 885 միլիոն 971 հազար 330 դրամ, կամ առաջացել է 14 միլիոն 852 հազար 270 դրամի տնտեսում:

2016 թ. նախարարության աշխատակիցների գործուղման նպատակով պետական բյուջեից հատկացվել և ծախսվել է ընդհանուր առմամբ 42 միլիոն 534 հազար 710 դրամ: Այս մասին հայտնում են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Փաստի»՝ արտասահմանյան գործուղումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան:

Մեր հարցման մեջ նշված գործուղվողների տվյալների և ընդհանուր գործուղումների արժեքները նշելու փոխարեն նախարարությունից ուղղորդել են օգտվել կառավարության govtravel.am կայքից, որտեղ, սակայն, նշված չէ գործուղման ընդհանուր ծախսը, կոնկրետ գործուղման մեկնողի վերաբերյալ տեղեկություններն ու գործուղման նպատակը:

Ինչպես տեղեկանում ենք այդ կայքի 2016 թ. տարեկան հաշվետվությունից՝ նախորդ տարի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը այդ ավելի քան 42 միլիոն դրամը վճարել է ընդամենը 26 աշխատակցի գործուղման համար:

Նախարարությունը նախորդ տարվա դեկտեմբերի 12–ին գործուղել էր իր աշխատակցին դեպի Վիեննա, այնուհետև էլ՝ Բրյուսել: Էկոնոմ կարգի այդ ավիատոմսը գնվել է 262 հազար 296 դրամով: Մեկ օր անց՝ այս անգամ Մոսկվայից դեպի Բրյուսել են գործուղվել նախարարության ևս 2 աշխատակից, որոնց ավիատոմսերից յուրաքանչյուրը արժեցել է 189 հազար 669 դրամ: Հաշվետվության մեջ տեսնում ենք, որ Մոսկվայով դեպի Բրյուսել գործուղում է տեղի ունեցել նաև դեկտեմբերի 12–ին, իսկ ավիատոմսը ձեռք է բերվել 216 հազար 523 դրամով:

Նախարարության մեկ այլ աշխատակցի Ժնևից դեպի Բրյուսել ու Վիեննա, այնուհետև էլ դեպի Երևան դեկտեմբերի 14–ին տեղի ունեցած տրանզիտ չվերթի ավիատոմսը գնվել է 418 հազար 807 դրամով: Մեկ այլ աշխատակցի նույն գործուղման նպատակով նույն ինքնաթիռով ու նույն չվերթով ավիատոմսը արժեցել է մի փոքր ավելի շատ՝ 428 հազար 807 դրամ: Նշենք, որ սա նախարարության նախորդ տարվա ամենից թանկ ավիատոմսի արժեքն է:

Նախորդ տարվա դեկտեմբերի 23–ին ուղիղ չվերթով դեպի Մոսկվա ինքնաթիռի ավիատոմսը ձեռք է բերվել 162 հազար 610 դրամով: Հատկանշական է, որ այս դեպքում էլ նույն ուղղությամբ ավիատոմսը մեկ այլ աշխատակցի համար գնվել է 127 հազար 550 դրամով: Սրա հետ մեկտեղ նշենք, որ կրկին դեպի Մոսկվա այս անգամ դեկտեմբերի 20–ի համար գնված տոմսը արժեցել է ոչ ավել ոչ պակաս 216 հազար 550 դրամ: Դեկտեմբերի 20–ին նախարարության Երևան–Դոհա–Առուբա չվերթով ավիատոմսը արժեցել է 193 հազար 914 դրամ:

Ընդհանուր առմամբ նախարարությունն իր նախորդ տարվա գործուղումների նպատակով գնված ավիատոմսերի համար վճարել է 4 միլիոն 240 հազար 898 դրամ: Ստացվում է, որ նախարարության աշխատակիցների գործուղման ծախսից հանելով ավիատոմսերի գնմանն ուղված գումարը մնացորդ է մնում ավելի քան 38 միլիոն դրամ: Այստեղ փոքր–ինչ անհասկանալի է դառնում, թե այդ դեպքում ինչպես է բաշխվում այս վերջին գումարը նախարարության աշխատակիցների գործուղման վայրում իրականացրած մնացած ծախսերի առումով: Կամ թվերն են սխալ, կամ կառավարության՝ պաշտոնական կայքում տեղ գտած ավիատոմսերի 2016 թ. տարեկան հաշվետվության մեջ տվյալներ են պակասում:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal