Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անդրանիկ Հարությունյան. «Կառավարության ծրագիրը իրատեսական է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ով ռեյտինգայինով պատգամավոր ընտրվեց Կոտայքի մարզում, վստահեցնում է, որ ինքը «վարչապետի պրոտեժեն» չէ:

– Պարոն Հարությունյան, Դուք Կոտայքի մարզում այդքան հայտնի չէիք, սակայն հաղթեցիք անգամ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին: Վարչապետի պրոտեժե լինե՞լը Ձեզ օգնեց:

– Վարչապետը ուղղակի թիմի ղեկավարն է, փոխնախագահն է: Մենք ուրիշ ոչ մի կապ չունենք: Պրոտեժե ասելով ի՞նչ եք հասկանում:

– Վարչապետը չի՞ Ձեզ հորդորել, որ մասնակցեք ընտրություններին:

– Ոչ, ոչ մի անգամ: Իմ որոշումն է, վարչապետն ի՞նչ կապ ունի:

– Մամուլում տեղեկություն եղավ, որ Ձեր ընտրատարածքում անգամ ՀՀԿ թեկնածուների միջև է խնդիր եղել, Վարդան Այվազյանը վեճ է ունեցել այդ առթիվ մյուսների հետ, ընտրակաշառք է բաժանվել, իրարից ձայներ խլելու խնդիր է եղել:

– Ընդհանրապես ծանոթ չեմ նման հայտարարությունների: Վարդան Այվազյանի հետ էլ ոչ մի խնդիր չկա, մեր կուսակից ընկերն է: Մենք թիմով աշխատել ենք:

– Ամեն դեպքում կբացահայտե՞ք գաղտնիքը՝ ինչպե՞ս ստացվեց, որ դուք Կոտայքում հաղթեցիք: Ամեն դեպքում Դուք Արտաշատում եք աշխատել:

– Ի՞նչ կապ ունի: Ես ծնվել, մեծացել եմ էդ մարզում, 50 տարի է իմ ընտանիքն էդ մարզում է: Ի՞նչ կապ ունի՝ որտեղ եմ աշխատել:

– Այնուամենայնիվ, խնդիր դրված չէ՞ր, որ Կարեն Կարապետյանի մարդն էդտեղ ընտրվի:

– Ո՞վ էր դրել էդ խնդիրը: Ժողովրդի կամքը խնդիր դնելով չի, ժողովրդի կամքն արտահայտելով է:

– Բայց մենք տեսանք, որ ՀՀԿ–ն հենց ընտրակաշառքով ու բռնանալով ընտրվեց:

– Կա՞ Կոտայքի մարզում մեկ օրինակ ընտրակաշառքի:

– Բազմիցս գրվել է, որ նաև այդ մարզում ընտրակաշառք են բաժանում: Դուք համոզվա՞ծ եք, որ Ձեր շտաբի կողմից չի բաժանվել ընտրակաշառք:

– Համոզված եմ: Մամուլը շատ բան է գրում:

– Ուզում եք ասել՝ Դուք Կարեն Կարապետյանի թիմի ներկայացուցիչ չե՞ք, լինելով գազի պատասխանատուներից մեկը:

– Կարեն Կարապետյանը ՀՀԿ փոխնախագահն է: Ես ներկայացնում եմ ՀՀԿ–ն: Հետևաբար էդ մեծ թիմի անդամ եմ:

– Իսկ ի՞նչ առաքելությամբ եք եկել, ի՞նչ եք անելու խորհրդարանում:

– Աշխատելու: Ինտեգրվել եմ պետաիրավական հանձնաժողովում, էդ հանձնաժողովի շրջանակներում պիտի իմ աշխատանքն անեմ:

– Պարոն Հարությունյան, կառավարության ծրագրի հետ կապված բավական խիստ քննադատություն հնչեց, որ սա ընդամենը բարի ցանկությունների ծրագիր է և իրատեսական չէ:

– Չէ, չեմ կիսում այդ կարծիքն ընդհանրապես, իրատեսական ծրագիր է: Իրատեսական եմ համարում, ժամանակն էլ դա ցույց կտա:

– Իսկ ինչ–որ բան փոխե՞լ է Կարեն Կարապետյանի կառավարությունը երկրում իր գործունեության 8 ամիսների ընթացքում, որ հանրությունը հավատա ծրագրի կատարմանը:

– Այս ծրագրի իրականացումից հետո, ինքներդ կզգաք այդ փոփոխությունը: Հիմա էլ կա փոփոխություն. բիզնեսի հետ, խոշոր բիզնեսի հետ խոսեք, կզգաք տարբերությունը, արտահանողների հետ, ներմուծողների հետ:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»