Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի «պասը» Կարապետյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Lraber.info-ը գրում է.

Ազգային ժողովն ավարտեց Կառավարության ծրագրի քննարկումը և հավանություն տվեց ծրագրին: Արտառոց ոչինչ տեղի չունեցավ քվեարկության արդյունքների մասով, ի սկզբանե պարզ էր, որ Կառավարության ծրագիրն ընդունվելու էր: Իսկ Ազգային ժողովում քննարկումն ընդամենը սիմվոլիկ ու արարողակարգային բնույթ էր կրում: 

Ընդհանրապես, ԱԺ նիստերը, մեզ պատմում են ոչ թե քվեարկության ընթացքի ու արդյունքների, այլ ընդհանրապես քաղաքական դաշտում առկա միտումների մասին: 

Այսպես. քննարկման առաջին օրը, Փաշինյանն ու Մարուքյանը վարչապետին հարց ուղղեցին, թե արդյոք նա 2018 թ. մնալու է վարչապետ: Ընդդիմադիր պատգամավորների մոտիվացիան հասկանալի է: Նրանք ԱԺ քվեարկությունների վրա ազդելու որևէ լծակ չունենալով, պառլամենտի հարթակն օգտագործում են թունդ ելույթների, հասարակական դժգոհությունը գեներացնող մեսիջների, իշխանության ներսումա առկա ինտրիգներ վրա խաղալու համար: Բայց անհասկանալի էր վարչապետի մոտիվացիան ՝ սրել այդ ինտրիգները: Վարչապետը կարող էր պատասխանել ՝ ինչպես կորոշի կուսակցությունը այդպես էլ կանեմ, կամ էլ ուղղակի չպատասխաներ հարցին ՝ հիմնավորելով դա օրակարգի հետ կապ չունենալով: Կարապետյանը, սակայն, անորոշ թողեց հարցը, ինչից կարելի է ենթադրել, որ նա ինքը ևս հետաքրքրված է ներքաղաքական ինտրիգներով ու իսկապես չգիտի իր ճակատագրի հարցը:

Քննարկման երկրորդ օրը, երբ արդեն պիտի տեղի ունենար քվեարկությունը, ելույթով հանդես եկավ Փաշինյանը: Պառլամենտի ամենադիտարժան հռետորներից մեկի հագեցած ելույթը հակիրճ կարելի է բնութագրել ժողովրդական դարձած հետևյալ ձևակերպմամբ ՝ «վարչապետին չեն թողնում» աշխատի: Փաշինյանը թե կառավարության ծրագրի թե քաղաքական գործընթացների պատասխանատուի ողջ բեռը դրեց Սերժ Սարգսյանի ուսերին: Սխա՞լ էր նա,, թե՞ ոչ: Միանշանակ սխալ չէր, երբ խոսում էր, օրինակ Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների մասին: Երկու կառավարությունների ու վարչապետերի դեպքում էլ քաղաքական ողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա էր: 

Արդիականացման իր մոտեցումներն ունեցող Տիգրան Սարգսյանը որոշում էր իր կաբինետի անդամների ով լինելը մասամբ: Կային անձեռնամխելի նախարարներ և բիզնեսմեններ, որոնց Տիգրան Սարգսյանը չէր կարող «կպնել», ինչը բարդացնում էր նրա աշխատանքը ու ի վերջո բերեց օլիգարխիկ բունտի, ինչի արդյունքում էլ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Աբրահամյանը, պատկանում է հայաստանյան վարչապետերի այն խմբին, ովքեր ի սկզբանե, մեծ խոստումներ չեն տալիս, բարեփոխումներ չեն նախատեսում, ու փորձում են ձեռքի կառավարմամբ, անձնական միջոցներով ու կապերով փոքր հարցեր լուծել: Ի տարբերություն իր նախորդի, Աբրահամյանը, սակայն, որոշակի ինքնուրույնություն ուներ Սերժ Սարգսյանից ու վարչապետի աթոռն ընդունեց մտածելով, որ հայաստանյան քաղաքական ավանդույթի համաձայն վարչապետից հետո կստանձնի նախագահի աթոռը:

Սահմանադրական փոփոխություններով այս մտահղացումը ձախողվեց: Աբրահամյանը դարձավ սովորական գործադիրի ղեկավար և ոչ ավել, ու ինչպես ցույց տվեց ժամանակը, չցանկացավ համաձայնել շարքային հանրապետականի դերին ու հեռացավ: 

Կարապետյանի դեպքը լրիվ այլ է: Փաշինյանը անմեղ հարցադրում է անում՝ Կարապետյանը պիտի հստակեցնի իր առաքելությունը, ցույց տա, թե ով է, նպաստելու է Սերժ Սարգսյանի վերարտադրմանը, թե ոչ:  Ինչի համար են այս հարցերը, եթե Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ իրադարձություններից հետո, քաղաքական ինչ իրավիճակում է Կարապետյանը նշանակվել վարչապետ: Պիտի իմանա, քանի որ ամենաշատն է խոսում վարչապետ-նախագահ հակամարտությունից: Նաև պիտի իմանա, որ ի տարբերություն Հայաստանի մյուս վարչապետերի, Կարապետյանին ոչ միայն չի նշանակել Սարգսյանը, այլև նրան տրվել է կառավարության կաբինետը որոշելու լիարժեք ազատություն: Չկան Խաչատրյան և Բեգլարյան Գագիկները, ինչը Կարապետյանի անձնական ցանկությունն էր:

Բացի ուժային կառույցների ղեկավարներից, որոնց նշանակում է Սերժ Սարգսյանը, մնացյալ բոլոր պաշտոնների հարցում Կարապետյանն ունի լիակատար ազատություն: Ավելին ՝ նրան տրվել է ազատություն տնտեսական ծրագիրը տանել իր ցանկացած ուղով: Առաջին անգամ խախտվել է կառավարության ծրագրային բալանսը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ու Կարապետյանի տնտեսական ծրագրերի, մասնավորապես ներդրումների խոստացվող աղբյուրը բացառապես ռուսական է: Կարապետյանին նաև հնարավորութուն է տրվել, օրինակ, հրաժարվել հայ-իրանական հարաբերությունների զարգացման տեսլականից, չհայտարարել դրա մասին, քանի որ այդ հարաբերությունների զարգացման առաջին խոչընդոտը վարչապետի նախկին աշխատավայրն է:

Դժվար է հիշել մի վարչապետի, ով Հայաստանում այսքան իշխանություն ու ազատություն է ունեցել: Օլիգարխ անվանվող բիզնեսմենների մասով ևս, Կարապետյանին տրվել է լիարժեք ազատություն: Եվ հայաստանյան բիզնեսի այդ խավը, շատ լավ հասկանալով, որ գործ ունեն Մոսկվայի հովանավորյալի հետ, բունտ չի անում, ինչպես օրինակ Տիգրան Սարգսյանի ժամանակ: 

Այսքանը Փաշինյանը պիտի լավ իմանա: Թե ի պաշտոնե, թե վերջին շրջանում ներիշխանական ինտրիգների հանդեպ դրսևորած հետաքրքրություններից ելնելով: Նա սա կամ գիտի, բայց իրավիճակին այլ գնատական է տալիս, կամ էլ չգիտի, ինչը տեղ է տալիս կասկածելու նրա վերլուծական ընդունակություններին:

Ներիշխանական ինտրիգներ փնտրելու ու ի վերջո իշխանության ներսում ընդդիմության ընդլայնման համար ճաք գտնելու ցանկությունը ընդդիմադիր պատգամավորին դրդում է բռնել թույլի կողմը: Հասկանալով, որ Կարապետյանը դժգոհ է իր իսկ ցույց տված արդյունքներից, իր քաղաքական ապագայի հետ կապված անորոշություն ունի, Փաշինյանը վարչապետին վերանայվելու հարթակ է տալիս, ցույց է տալիս ճանապարհը, ցույց է տալիս մեղավորին՝ Սերժ Սարգսյանին: Փաշինյանը նաև մատնանշում է Սարգսյանին պատժելու գործիքակազմը ՝ հանրությունը պետք է փողոց դուրս գա ու թույլ չտա իշխանության տրանսֆորմացիան: 

Պատասխանատու՞ է Սարգսյանը Հայաստանի խնդիրների համար, միանշանակ այո: Բայց Կարապետյանի կառավարության ձախողման միակ պատճառը հենց ինքն է: Իսկ այն, որ Սարգսյանը սպասում էր այդ ձախողմանը, անակնկալ չէ, սպասում էր ու հարմար պահի կօգտագործի այդ ձախողումը: Իսկ ի՞նչ պետք է աներ, սպասե՞ր, երբ իր ձախողումները օգտագործեին: Սա նման է դառնում տարիներ առաջ տարածված այն մտքին, թե իշխանությունն ընդիմադիր դաշտը պառակտեց ու գնեց. էհ չպառակտվեիք ու չվաճառվեիք: 

«Վարչապետին չեն թողնում աշխատի», «շուտով կսարքեն քավության նոխազ» և այլ նմանատիպ մեսիջները, որ Փաշինյանի ելույթի հիմնական ուղերձներն էին, հիանալի նահանջի ճամփաներ են կառավարման այս փուլը ձախողած, ներդրումների սպասող ու անորոշության մեջ գտնվող վարչապետի համար: Մնում է հետևել ՝ ընդդիմադիր պատգամավորի ճշտությամբ կատարված այս փոխանցումը վարչապետը կընդունի, թե ոչ ու ինչպես կեզրափակի այդ փոխանցումը: Միգուցե նահանջի փոխարեն, վարչապետն այս փոխանցումներն օգտագործի հակագրոհի համար: Մանավանդ, որ Փաշինյանը շատ լավ տիրապետում է փողոցային տիկի-տակայի արվեստին, իսկ Կարապետյանն էլ ՝ հանրության մեջ իր բազմամարդ ֆան քլաբն ունի: Էլ ինչ է պետք մարզադաշտ լցնելու համար:

Լևոն Մարգարյան

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ