Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թրամփը վերադառնում է Մոնրոյի քաղաքականությանը

МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին շրջանի արտաքին քաղաքականությունը լուրջ հիասթափություն էր առաջացրել, երկրի, այսպես կոչված, մեկուսացման կողմնակիցների դաշտում: Սիրիա, Աֆղանստան, Հյուսիսային Կորեա, Ռուսաստան. սրանք բոլորը լուրջ արտաքին թնջուկներ են, որոնք America the first լոզունգը կրողների կարծիքով, Սպիտակ տանը ստիպում են հերթական անգամ կենտրոնանալ դրսում՝ այդկերպ փոշիացնելով ներսի հուսահատ լուսանցքից ստացված վստահության քվեն: Ամերիկյան մեդիայի փոխանցմամբ՝ անցած շաբաթ այս մարդկանց ուրախացրեց նախագահ Թրամփի նոր հրամանագիրը, որի բովանդակությունը շատ կարճ բնութագրվեց՝ Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիներին: Վարչակարգն, այդպիսով, տեղական արտադրողին ու արտադրությունը պաշտպանող միջոցառումների մի ամբողջ շղթա հրապարակեց, ինչը, նախ և առաջ, պետական օղակներում կդրսևորվի: Այսուհետ, օրինակ, Թրամփի հրամանագրի համաձայն, ոչ մի պետական կառույց չի կարող կոնկրետ քվոտաներն անցնող օտարերկրյա արտադրության գնումներ անել, իսկ եթե տեղական արտադրողը թեկուզ մեկ ցենտով էժան կամ համարժեք ապրանք ու ծառայություն է առաջարկում, գերատեսչությունները պարտավոր են նրան նախապատվություն տալ:
 
Մի՞թե Թրամփն իսկապես վերադառնում է նախագահ Մոնրոյի՝ Ամերիկան ամերիկացիների համար հայտնի դոկտրինին՝ տարակուսում են ընդդիմադիրները, հերթական անգամ մատնացույց անելով Ազատության արձանը: Իսկ ինչո՞ւ ոչ՝ հակադարձում են նրանք, որոնք գտնում են, որ իրենք շատ էլ անելիք չունեն օվկիանոսից այն կողմ և պիտի կենտրոնանան սեփական՝ ոչ քիչ խնդիրների վրա: Հայտնի Բլումբերգը գրում է, թե այս փաստը պիտի որ անչափ գոհացնի նաև Հանրապետական միլիարդատերերին, որոնք ահռելի միջոցներ էին ծախսել Թրամփի ընտրության համար և գոհունակություն էին հայտնել Սպիտակ տան՝ մնացած աշխարհին տրվող օգնության կրճատման առիթով: Մասնավորապես՝ խոսքը Մերսերների ու Կոխերի ընտանիքի մասին է, որոք նախագահական ընտրությունների ընթացքում ցանցային տեխնոլոգիաներ կիրառեցին ընդդեմ Հիլարի Քլինթոնի և ի շահ Թրամփի: Բլումբերգի փոխանցմամբ՝ միայն Ռոբերտ Մերսերը, որը Հանրապետական կուսակցության ամենահարուստ, ամենաազդեցիկ և ռեակցիոն ներկայացուցիչներից է, պաշտոնական տվյալներով՝ 30մլն դոլար է ծախսել ընտրությունների վրա՝ միանալով Make America great again թրամփյան լոզունգին: Koch Industries–ի սեփականատերեր Չարլզ և Դավիդ Կոխերն էլ, որ 250 մլն դոլար էին ծախսել նախընտրական շրջանում, այժմ պատրաստ են հանուն նույն լոզունգի և, իհարկե, սեփական ֆինանսական շահերն առաջ տանելու նպատակով, ևս 400 մլն դոլար ծախսել ներքին օրենսդրության հաստատման համար, որպեսզի մեկուսացողները հաղթանակ տոնեն ֆինանսիստների և գլոբալիստների պատերազմում:
 
Ընդհանրապես, մեկուսացման քաղաքականությունը ԱՄՆ–ում երկար պատմություն ունի: Բայց դրա կարկառուն ներկայացուցիչներն, իհարկե, հարուստ հանրապետականներն են, որոնք կուսակցության շրջանակում Թեյախմության շարժում սկսեցին: Մարդիկ հավաքվում են մի բաժակ թեյի և սիրելի թխվածքաբլիթների սեղանի շուրջ՝ երազելով մեծ Ամերիկայի մասին, որի բնակիչներն այսօր, ինչպես շարժման անդամ Ջեսսի Հելմսն է կատակում, առանց ներքնաշորի կմնան, եթե Չինաստանը որոշի այլևս դրանք չարտահանել Ամերիկա: Ի դեպ, Շարժման կարկառուն ներկայացուցիչներից էր նաև Դոնալդ Թրամփը: Նրա հետ միասին՝ Ռոն և Ռենդ Փոլերը, Պատրիկ Բյուքենենը, Ջեսսի Հելմսը, Կուրտ Վելդոնը, Պոլ Վայրիխին, Ռոբերտ Տաֆտը և այլք: Անուններ, որոնց մենք դեռ կանդրադառնանք, որովհետև այս պահին, հնարավոր է, դրանք ոչինչ չեն ասում ընթերցողին: Մինչդեռ առանձին լուրերի համաձայն՝ հենց սրանց շրջանում են ձևավորվել այն քվոտաները, համաձայն որոնց՝ նաև Հայաստանն է հաջորդ տարի կրկնակի կրճատված ռազմական ու տնտեսական օգնություն ստանալու ԱՄՆ–ից: Նրանք գուցե նաև այն շարժիչ ուժը դառնան, որոնք ընդդիմանալով հանրապետական բազեներին, կնվազեցնեն նաև այն աշխարհաքաղաքական լարվածությունը, որի արդյունքում փոքր երկրները մշտապես լուրջ ցնցումների ու երկընտրանքների առջև են հայտնվում: Ճիշտ է՝ տեսակետ կա, թե բիզնեսմենների վարչակարգի հետ առավել դժվար է լեզու գտնել, քան՝ ակադեմիական իսթեբլիշմենթի, բայց նաև ակնհայտ է, որ փոխարենը նրանց հետ պայմանավորվածություններն են հստակ՝ առանց տարընթերցման հնարավորության և իրավունքի...
 
Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ